ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյանը՝ Լին Թրեյսիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյանը՝ Լին Թրեյսիին

14:51 16.12.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Արդյունավետ համագործակցությունը փաստող մտքերի փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեև դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանում էր, այնուամենայնիվ, պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի: Նա հավելել է, որ հայ-ամերիկյան համագործակցության խորհրդարանական ձեւաչափը նոր նշաձող է սահմանել: Ալեն Սիմոնյանն ընդգծել է դեսպանի կատարած ծավալուն աշխատանքի կարեւորությունը դիվանագիտական եւ հանրային հարթակներում:

«Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար: Նշեմ, որ Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած պարագայում դեսպանը կպահպանի բարեկամական կապերը Հայաստանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

15:32 26.11.2024

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Բարսելոնայի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (672 գոլ), «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Եռյակում են նաև իսպանացի լեգենդար կիսապաշտպաններ Չավին ու Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները։ 1. Լիոնել Մեսի 2. Չավի 3. Անդրես Ինիեստա 4. Լուիս Սուարես […] ...

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP