Ռոբերտ Քոչարյանն ազդեցություն ունեցե՞լ է դատարանի վրա. ՀՔԾ պետի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ռոբերտ Քոչարյանն ազդեցություն ունեցե՞լ է դատարանի վրա. ՀՔԾ պետի արձագանքը

14:40 16.08.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը, նշեց մտահոգիչ հանգամանքները: Առաջինը, ըստ Խաչատրյանի, այն է, որ որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, երկրորդը՝ այն, որ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից:

ՀՔԾ պետը նշեց, որ Վերաքննիչ դատարանը պետք է առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության ստուգում իրականացներ, այն է՝ առկա՞ է հիմնավոր կասկած՝ կալանավորման պայմանը և կալանավորման հիմքը: Վերաքննիչ դատարանը, ըստ Խաչատրյանի, կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն մեղադրանքի բովանդակության և քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված հանցակազմերի միջև:

«Հիմնավոր կասկածը այն ապացուցողական շեմն է՝ ստանդարտը, որի պայմաններում կողմնակի դիտորդի մոտ առաջանում է համոզմունք, որ անձը, որին մեղսագրվում է տվյալ արարքը, առնչություն ունի այդ արարքի հետ. այստեղ չի խոսվում այն մասին, որ նա մեղավոր է, որ այդ մասին կա ապացույցների բավարար համակցություն: Ի դեպ, մինչև այս պահը դատարանը մեզ որոշումը չէր ուղարկել, արդեն վեց օր է, ես չգիտեմ՝ ինչու է այդքան երկար ձգվում այդ որոշումը գրելը կամ խմբագրելը, դա էլ է տարօրինակ, ենթադրվում է, որ հրապարակելուց հետո այդ որոշումը պետք է տրամադրվի, որովհետև դրա հիման վրա անձը պետք է ազատվեր արգելանքից»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում, Ռոբերտ Քոչարյանն ազդեցություն ունեցե՞լ է դատարանի վրա, ինչին Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը կարծելով եզրահանգումներ չի անում, երբ ունենա ապացույցներ, այդ մասին կասի:

Խաչատրյանը նշեց, որ ասեկոսներ են շրջանառվող լուրերը, թե պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՌԴ քաղաքացիներ են:

«Մենք լրացուցիչ հարցումներ արել ենք, բայց այս պահի դրությամբ մեր ունեցած տեղեկություններով՝ դրանք ասեկոսներ են, նրանք միայն ՀՀ քաղաքացիներ են»,- ասաց նա:

0038 հրամանի գաղտնազերծման հանրային պահանջին անդրադառնալով՝ ՀՔԾ պետն ասաց, որ այդ հրամանն արձակվել է ՊՆ կողմից, ըստ գործող կարգի՝ հրամանի գաղտնազերծումը պատկանում է այն արձակած մարմնին, այսինքն՝ ՊՆ-ն է որոշում, նաև՝ ելնելով երկրի անվտանգության խնդիրներից, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքի՝ Մարտի 1-ին կիրառված լինելու վերաբերյալ Խաչատրյանը մանրամասներ չնշեց, ասաց, որ փորձաքննություն է կատարվում, օպերատիվ-քննչական աշխատանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP