Թանգարան ու պոլիկլինիկա մեկ շենքում․ Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը հատկացնում են Շիրակի երկրագիտական թանգարանին և Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Թանգարան ու պոլիկլինիկա մեկ շենքում․ Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը հատկացնում են Շիրակի երկրագիտական թանգարանին և Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկային

18:38 15.12.2022

Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքի պատին նոր  ցուցանակ է հայտնվել այն մասին, որ այստեղ լինելու է  Շիրակի երկրագիտական թանգարանը։ Նախկին հիվանդանոցի եռահարկ շենքը երկրագիտական թանգարանին հատկացվեց 2018 թվականին, կազմակերպվեց հանգանակություն, հավաքված մոտ 15 միլիոն դրամով նախագծման էսքիզային տարբերակ հասցրեցին կատարել։

«Նախագիծը պարզապես էսքիզային է եղել, էսքիզային տեսքով ինչ-որ  բաշխումներ է կատարվել, թե որ սենյակը ինչ է լինելու, որպես   աշխատանքային նախագիծ գոյություն չի ունեցել, և պարզ էլ չի եղել, թե շենքը վերակառուցելու համար ինչքան ֆինանսական  միջոցների անհրաժեշտություն կա»,- պարզաբանում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Էսքիզային նախագծի համար ծախսված 15 միլիոն դրամն այժմ համարվում է առ ոչինչ, քանի որ արդեն երեք հարկանի շենքը ամբողջությամբ թանգարանինը չէ։ Այս  սև շենքի մի հատվածում որոշվել է թանգարանի հարևանությամբ տեղակայել  թիվ 1 պոլիկլինիկան։

Շենքից տարածք պոլիկլինիկային հատկացնելու մասին կառավարության որոշում դեռ չկա, բայց չափագրումներ են արդեն կատարվել, տվյալներն ուղարկվել են պետգույքի կառավարման կոմիտե: ԿԳՄՍ նախարարությունից էլ ստացվել է դրական եզրակացություն՝ դեմ չեն, որ շենքի մի հատվածում գործի պոլիկլինիկ ծառայություն:

30 հազար կտոր եզակի, բացառիկ գտածոները շենքային պայմաններ չունենալու պատճառով 3 տասնամյակ է չեն կարողանում ցուցադրվում։ Շենքի վերակառուցման էսքիզային նախագծի բնօրինակը թանգարանում է, բայց չհրկիզվող պահարանում, որը հնագետ Համազասպ Խաչատրյանի մահից հետո կապարակնքվել է, նույնը նաև պահոցներին է վերաբերում, բոլոր փակ են:

Այնուամենայնիվ, թանգարանի աշխատակազմի համար անակնկալ էր շենքը մասերի բաժանելու որոշումը, դիմել են մարզպետարան, որոշ հատվածներն ամբողջությամբ իրենց ենթակայության թողնելու խնդրով:

«Մեր անհանգստությունը կայանում է նրանում, որ որոշում կա շենքի մի հատվածը տրամադրել առաջին պոլիկլինիկային։ Մենք մարզպետին խնդրել ենք և նաև էս մասով զրույց է եղել, որ շենքի նկուղային հարկը պարտադիր հատկացվի թանգարանին, որովհետև ամբողջ աշխարհում ընդունված կարգ կա, որ բոլոր թանգարաններում ֆոնդերը պահվում են նկուղներում»,- ասում է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրենի ԺՊ Մերուժան Մինասյանը։

Նկուղային հարկից բացի, որտեղ նախատեսվում էր ֆոնդերը պահել ու  կազմակերպել նաև թաղման ծեսեր և այլ ցուցադրություններ, թանգարանը առաջարկել է տրամադրել հիվանդանոցի շենքի բակի առանձին կառույցը, որը կարելի է օգտագործել որպես ռեստավրացիոն լաբորատորիա:

Ի վերջո շենքի  տնօրինման իրավասությունը թանգարանինը թե՞ պոլիկլինիկայինն լինելու, որը դեռ 2020 թվականին կադաստրային վկայականով որպես սեփականություն հանձնվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին: Քաղաքաշինության վարչության պետը նշում է՝ ՀՀ կադաստր կոմիտեն նոր փաստաթուղթ կտրամադրի,յ ուրաքանչյուր հաստատությունը կունենա առանձին կադաստրային վկայական։

 

Իսկ ներկայում գործող  թիվ 1 պոլիկլինիկայի շենքը Կումայրի արգելոց թանգարանին է պատկանում՝ որպես պատմաճարտարապետական կառույց։ Շենքի որոշ հատվածներ դեռ տարիներ առաջ էին վաճառվել, նկուղային հարկն ու որոշ տարածքներ տրված են վարձակալության։ Այժմ շենքն ամբողջությամբ վաճառելու քննարկումներ չկան, սա հավաստիացնում են քաղաքապետարանից։  Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ պոլիկլինիկայի տեղափոխությունից հետո համայնքապատկան հատվածը կօգտագործվի քաղաքի կարիքների համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP