22:57 12.12.2022
Լաչինի միջանցքը շրջափակած այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» թվում կան նաև բանակի ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաներ: Նրանցից մի քանիսին արդեն հաջողվել է բացահայտել: Ի՞նչ կոնկրետ փաստեր կան:
Հավանաբար ադրբեջանցիների նպատակն է՝ հենց զրկել Արցախին այդ պետական բյուջեն ինքնուրույն ձևավորելու հնարավորությունից». թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այսօր հաջողվեց բացահայտել այդ բնապահպանների առաջնորդներից մեկին: Պարզվում է, որ որ որպես բնապահպանների առաջնորդ, ներկայանում է ոմն Թելման Հասիմովը, որն իրականում բոլորովին էլ բնապահպան չէ, այլ՝ զինվորական:
Ընդ որում հետաքրքիր էր, որ մինչ օրս ադրբեջանական լրատվամիջոցներում նրան շարունակում էին ներկայացնել որպես ռազմական հարցերով փորձագետ: Այլ աղբյուրներում նա ներկայանում է որպես, մեջբերում եմ՝ «Գիտական հետազորտությունների հանրային միավորում» կոչվող կազմակերպության ղեկավար: Այլ աղբյուրներում նա ներկայանում է որպես՝ հայագետ:
Իսկ իրականում, նա զինվորական է, բարձրաստիճան սպա և, ըստ որոշ տեղեկությունների, մասնակցել է Արցախի 2-րդ պատերազմին: Համենայն դեպս, համացանցում կան լուսանկարներ, որոնցում նա պատկերված է հենց այդ ռազմական գործողությունների ժամանակ:
Այ, նկատվու՞մ է չէ, որ «իսկակակ բնապահպան» է մարդը. կրակող թնդանոթի ֆոնին նկարվելիս: Հավանաբար հենց այդպես են պատկերացնում հարևան երկրում բնապահպան էկոլոգին»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
»
Հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի՝ «Բաքվի իրական նպատակը ո՞րն է և ինչո՞ւ հենց հիմա», հարցերի շուրջ ևս Արտյոմ Երկանյանը մանրամասներ է ներկայացրել, լուսանկարներից զատ, մեկնաբանել նաև ադրբեջանական մի տեսանյութ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...