16:12 10.12.2022
Ադրբեջանը՝ որպես պետություն, ամեն ինչ անում է, որ մարդիկ Արցախում չունենան հավատ դեպի ապագան, որ մարդիկ չհավատան, որ իրենք կարող են հաջողության հասնել և դուրս գան այստեղից՝ այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Այս իմաստով և Բերձորի, և մինչ այդ տեղի ունեցած մյուս դեպքերը ցույց են տալիս, որ դա իմ նշանակման հետ չի կապված: Այդ դեպքերը նաև իմ այստեղ գալու պատճառ դարձան, որովհետև ես համարել եմ, որ այդ սադրանքը և այդ մոտեցումը հնարավոր կլինի կոտրել, եթե այստեղ մարդիկ համախմբվեն՝ և Արցախից, և նաև դրսից։ Հիմա ադրբեջանական սադրանքներն ավելի հաճախակի են դարձել, դա սպասելի էր: Եթե դուք հիշում եք կառավարության առաջին նիստում հարցերից մեկն էր այն, թե ինչպես ենք մենք պատրաստվում ձմռանը։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում դիմակայելու ենք տարբեր դժվարությունների։ Ես եկել եմ այստեղ, որ իմ օրինակով և իմ ընկերների օրինակով, որոնք կանգնած են իմ կողքին, ասենք, որ մենք այստեղից դուրս չենք գալու։ Միակ ճանապարհը, որ տեսնում ենք Ադրբեջանի հետ ինչ-որ ձևով հարաբերություն ունենալու, այն է, որ իրենք պետք է ընդունեն, որ Արցախն անկախ երկիր է լինելու, և մենք պետք է գտնենք բանաձևը, որքան էլ որ դժվար լինի, ապրելու կողք կողքի, բայց՝ առանձին։
Արցախում տեղի ունեցած հանրահավաքը իրենց համար զարմանալի էր այն առումով, որ 35-40 հազար մարդ կարող է դուրս գալ հրապարակ։ Իրենք փորձում էին բացատրություն գտնել, թե ինչպես է դա եղել։ Իմ նշանակումն իրենց համար անսպասելի էր։ Հետաքրքրությունը դեպի Արցախ, որ ստեղծվեց և ռուսական, և համաշխարհային մամուլում, և փոփոխությունները, որոնք սկսեցին կատարվել, իրենց համար անսպասելի էր, և իրենք ինչ-որ ձևով պետք է արձագանքեին դրան։ Դա նորմալ է, և մենք պետք է հասկանանք, որ չպետք է ելնենք իրենց կարծիքից, այլ անենք այն, ինչ ճիշտ ենք համարում Արցախի համար։ Իսկ ճանապարհ փակելը կամ գյուղացիներին թույլ չտալն աշխատանքներն անել իրենց հողամասերում, կամ այլ բաներ, ցավոք, մեզ հետ նման բաներ ամեն օր կարող են պատահել: Այն հասկացողությունը, որ մենք կարող ենք հանգիստ աշխատել, սովորել, ապրել, չկա: Մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարի։ Մենք ունենք ռազմական դրություն, որը ենթադրում է, որ ամեն ինչ չի կարող հրապարակային արվել։ Ռազմական իրավիճակը մեզնից պահանջում է ավելի զգույշ լինել ինֆորմացիայի հետ կապված հարցերում։ Հավատացեք, որ մենք անում ենք ամեն ինչ, որ Արցախի շահերը պաշտպանենք»,-հայտարարել է Վարդանյանը։
18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ ՍալահԱնգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...
17:54 26.11.2024
Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ ՀակոբյանՈղջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...
17:49 26.11.2024
Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզելՆոյեմբերի 24-ին` գիշերվա ժամը 3:19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` […] ...
17:44 26.11.2024
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումներըԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական գնահատվել է բավարար կատարված: Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի […] ...
17:38 26.11.2024
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնինOpta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։ Սուպերհամակարգիչը հաշվի է առել անցած 12 տուրի արդյունքները։ Ըստ սարքի` չեմպիոնի տիտղոսը 69,5 տոկոս հավանականությամբ նվաճելու է «Լիվերպուլը»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շանսերը գնահատվում է 23,3, «Արսենալինը»` 6,5, իսկ «Չելսիինը»` 0,6 տոկոս։ Պրեմիեր լիգայի առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը […] ...