Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր. ԱԺ նախագահը` Լավրովի հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր. ԱԺ նախագահը` Լավրովի հայտարարության մասին

15:37 07.12.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, թե Հայաստանի կողմից Ալմա Աթայի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս:

«Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը ևս  մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար,  և՝ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության,  ռուս լրագրողների հետ իմ ասուլիսի հայտնի տեսանյութը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով` Պրահայի քառակողմ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս։ Ըստ Սիմոնյանի` այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։

«Ասեմ ավելին, դրա մասին նույնպես խոսվել է։ Ինչ-որ պահի ինչ-որ տարբերակ եղել է, որի դեպքում Արցախը դուրս էր մնում գործընթացից, և Հայաստանի Հանրապետությունը այդ տարբերակը մերժել է և չի մտել այդ խոսակցության մեջ»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

17:16 26.11.2024

Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

LS-ի փլեյ-օֆֆում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը. «Օռլանդո Սիթին» կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ, իսկ «Լոս Անջելես Գելեքսին»-՝ «Սիեթլ Սաունդերսի»։ Քառորդ եզրափակչում «Լոս Անջելես Գելեքսին» տնային խաղում 6-2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Մինեսոտայի» նկատմամբ։ «Սիեթլ Սաունդերսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լոս Անջելեսի» նկատմամբ։ «Նյու Յորք Ռեդ Բուլսը» մրցակցի […] ...

Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

17:12 26.11.2024

Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով: Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները: ...

Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

17:06 26.11.2024

Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած են պատմական սերտ առնչությունները և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ

17:00 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների […] ...

Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են

16:58 26.11.2024

Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են

2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20.00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխել համապատասխան բուժհաստատություն: Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ […] ...

Վարչապետի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվի

16:55 26.11.2024

Վարչապետի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն […] ...

BACK_TO_TOP