Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակամորթ բնակչությունից հողը կբռնագրավեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+15.09 oC

Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակամորթ բնակչությունից հողը կբռնագրավեն

15:43 05.03.2018

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, համաձայն որի՝ երկրի Սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ կմտցվեն, որոնք թույլ կտան սպիտակամորթ ագարակատերերից հողեր բռնագրավել՝ առանց փոխհատուցման: Օրենքն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 241 կողմ, 83 դեմ:

Ավելի վաղ այս օրինագծում փոփոխություններ էին մտցրել, և դրան կողմ էր արտահայտվել Հարավաֆրիկյան Հանրապետության իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը և հանրապետության նոր նախագահ Սիրիլ Ռամաֆոսան: Փետրվարի 15-ին ընտրված նախագահն իր քաղաքական նպատակների հիմքում դրել էր հենց հողի բռնագրավումը:

ՀԱՀ-ում հողի սեփականատիրության թեման շատ սուր է դրված նույնիսկ ապարտեիդը չեղարկելուց 24 տարի անց: Ըստ Bloomberg պարբերականի՝ 2017թ. դրությամբ երկրում գյուղատնտեսական տարածքների 72%-ը  սպիտակամորթների սեփականությունն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 08.04.2025

SHANTNEWS

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

14:58 08.04.2025

Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: ...

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

14:53 08.04.2025

Հայտնաբերելով իրավախախտումը՝ Արագածոտնի պարեկները բացահայտեցին նաև խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու դեպք

Ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […] ...

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

14:49 08.04.2025

Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համար

Բրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...

Հայաստանն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ

14:45 08.04.2025

Հայաստանն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 8-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։ Հանդիպումը կարևոր արձանագրում է հանդիսանում Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության […] ...

Սինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեց

14:37 08.04.2025

Սինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեց

Ապրիլի 5-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Գյումրիի Գործարանային փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դա «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոց է, որը 22 հազար դրամով գնել է «Տելեգրամ» հավելվածում գործող […] ...

BACK_TO_TOP