15:30 05.03.2018
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, որի ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Շիրակի մարզի Հովունի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարած և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2016թթ. «Հայաստանի Հանրապետության 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1001-Ն որոշման շրջանակներում հատկացված սերմացուի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով Շիրակի մարզի հողօգտագործողների կողմից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հանդեպ կուտակվել է 118,8 մլն դրամ գումարի չափով պարտք: Այդ պատճառով կազմակերպությունը դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և խնդրել Շիրակի մարզպետարանից բռնագանձել 129.641.760 դրամ գումար: Կառավարության 2017թ. դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011-2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015-2016 թվականների հատկացված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին» թիվ 1585-Ն որոշմամբ` պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2011-2016 թվականներին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի դիմաց ձևավորված 118.891.720 ՀՀ դրամի պարտքերի հավաքագրման գործընթացը դադարեցվել է:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Հովունի համայնքը 2014-2016 թվականների ընթացքում առաջին վերարտադրության ցորենի սերմացուի դիմաց կուտակել է ընդհանուր` 3.360.000 դրամ: Նույն համայնքի բնակիչներին հատկացված սերմացուների դիմաց վճարումների և պարտքերի մասին կազմված և համայնքի ղեկավարի կողմից կնիքված ու ստորագրված ցուցակների համաձայն` համայնքի թվով 37 բնակչների հատկացվել է ընդհանուր 21000 (քսանմեկ հազար) կգ սերմացու, որի դիմաց կուտակված պարտքը կազմել է 3.360.000 ՀՀ դրամ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հետևյալ խախտումները.
1.Համայնքի թվով 13 բնակիչներ 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թ. Մ.-ին են հանձնել ընդհանուր 892.000 ՀՀ դրամ գումար, որը, սակայն, համայնքի բյուջե չի մուտքագրվել, դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, իսկ նշված անձանց անվամբ կուտակված պարտավորությունները չեն զրոյացվել:
2. Համայնքի թվով 11 բնակիչներ իրենց կողմից ստանձնված՝ սերմացուի դիմաց կուտակված շուրջ 752.000 ՀՀ դրամ գումարի պարտավորությունները փոխհատուցել են բնեղենով (համայնքի ղեկավարին հանձնել են ցորեն), որոնք նույնպես փաստաթղթային ձևակերպումներ չեն ստացել, դրանց իրացումից ստացված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել: Արդյունքում նշված անձանց մասով ստանձնված պարտավորությունները ևս չեն զրոյացվել:
3.Համայնքի թվով 4 բնակիչներ սերմացու առհասարակ չեն ստացել, այնինչ համայնքի կողմից նրանց անվամբ դուրս է գրվել 1700 կգ սերմացու` 272.000 ՀՀ դրամ արժողությամբ, որի արդյունքում ևս կուտակվել են պարտքեր:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հանցագործության հատկանիշներ՝ փաստի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...