14-ամյա դեռահասը դանակահարել է մորը հարվածներ հասցրած հարևանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
-0.91 oC

14-ամյա դեռահասը դանակահարել է մորը հարվածներ հասցրած հարևանին

14:12 02.12.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 35-ամյա տղամարդու:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի միջանցքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր հարևանի 14-ամյա որդին, երբ նա ձեռքերով հարվածներ էր հասցրել պատանու մորը:
14-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ, շուրջ 130 կմ ոռոգման ցանց. ՏԿԵ նախարար

12:17 05.01.2025

2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ, շուրջ 130 կմ ոռոգման ցանց. ՏԿԵ նախարար

Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ, նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ։ Ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում ծրագրով՝ 5.14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […] ...

276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով

12:00 05.01.2025

276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով

Թունա ձուկը Տոկիոյի Toyosu ձկան շուկայի առաջին ամանորյա աճուրդում չի կարողացել գերազանցել 2019 թվականի ռեկորդը, բայց հնարավորինս մոտեցել է դրան՝ 276 կիլոգրամ կշռող ձուկը վաճառվել է 207 մլն իենով (1,316 մլն դոլար), հաղորդում է Kyodo գործակալությունը։ Թունայի առաջին ամանորյա վաճառքը սովորաբար մեծ ուշադրություն է գրավում, քանի որ այն ոչ պաշտոնապես համարվում է տնտեսական միտումների ցուցիչ […] ...

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

11:46 05.01.2025

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 4-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, Եղիպատրուշ, Նարեկ, Ռյա Թազա գյուղերում, Շենավան-Հարթավան, Մուսաելյան-Տաշիր և «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

11:30 05.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ: ...

Կազանի օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

11:14 05.01.2025

Կազանի օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

Առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է «Ռոսավիացիան» Telegram-ի իր ալիքում։ «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում: Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի կատարում թռիչքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: ...

Այսօր կմատուցվի Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

10:59 05.01.2025

Այսօր կմատուցվի Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այսօր կմատուցվի Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը […] ...

BACK_TO_TOP