Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու հարցը․ ինչպե՞ս է կոչվելու հարևան պետությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+19.09 oC

Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու հարցը․ ինչպե՞ս է կոչվելու հարևան պետությունը

22:00 29.11.2022

Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու գաղափարը: Արդյո՞ք սա մասնավոր նախաձեռնություն է, ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Գաղափարի հեղինակը փորձառու, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևն է: Նա առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել՝ վերանվանելով պետությունը և կոչելով այն Հյուսիսային Ադրբեջան: Նա պնդել է, հայտարարել է, որ Ադրբեջանը բաժանված պետություն է, ինչպես նաև աշխարհում մի շարք այլ պետություններ, օրինակ է բերել Հյուսիսային և Հարավային Կորեան, և հայտարարել է, որ գլխավոր նպատակն այսուհետ պետք է լինի Հյուսիսային և Հարավային Ադրբեջանները միավորելու խնդիրը: Եվ որ Բաքուն պետք է լինի բոլոր ադրբեջանցիների մայրաքաղաքը: Նշել է, որ անկախ պետությունում ապրում է ադրբեջանցիների միայն 20 տոկոսը, և մնացած 80%-ը՝ ադրբեջանական տարածքների, պետք է վերամիավորվի մայր Ադրբեջանի հետ:

Եթե Ադրբեջանի իշխանություններն ընթացք տան այս սադրիչ գաղափարին, դա կլինի պարզապես քաղաքական դիվերսիա: Դա կվկայի ոչ միայն հարևան երկրին տարածքային պահանջներ ներկայացնելու մասին, այլ նաև կարող է դիտարկվել որպես պատերազմի պատրվակ: Նման դեպքեր պատմության մեջ շատ են եղել: Հեռու չգնանք, հիշեցնեմ մեր օրինակը, 1991-ին , երբ մենք էինք  պատրաստվում անկախանալուն, և այդ ժամանակ ևս ես անձամբ եմ հիշում, ինչպես դաշնակցության մի քանի պատգամավորներ խորհրդարանում առաջարկում էին պետությունը մեր անվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն՝ հաշվի առնելով այն, որ կա նաև Արևմտյան Հայաստանը: Թուրքիայում չափազանց կոշտ էին տրամադրված այս հարցում, և դա է պատճառը, որ նոր ձևավորվող պետության ղեկավարները որոշեցին իզուր տեղը չգրգռել հարևաններին, և այս գաղափարի ամենասկզբում որոշեցին ընթացք չտալ դրա քննարկմանը: Այլ երկրներում էլ ևս երկրների անվանումները առիթ են դարձել հակամարտությունների, անգամ բախումների»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

12:14 10.04.2025

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

12:05 10.04.2025

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...

SHANTNEWS

12:00 10.04.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

11:57 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

11:53 10.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

11:46 10.04.2025

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...

BACK_TO_TOP