Մոսկվան իր քաղաքացիներին Վաշինգտոնին չի արտահանձնի. Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
0.09 oC

Մոսկվան իր քաղաքացիներին Վաշինգտոնին չի արտահանձնի. Պուտին

10:55 05.03.2018

Մոսկվան հրաժարվել է Վաշինգտոնին արտահանձնել այն քաղաքացիներին, որոնք մեղադրվում են 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության մեջ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պուտինի խոսքով, ամերիկյան իշխանությունները և լրատվամիջոցները փորձում են «ռուսական հետք» գտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն պարզ չէ, թե ինչ մարդկանց և ինչ գործողությունների մասին է խոսքը: ՌԴ նախագահի խոսքով, եթե կան օրենքի խախտման դեպքեր, ապա այդ մասին վկայությունները պետք է հասանելի լինեն ռուսական կողմին:

«Դա պետք է տեղի ունենա պաշտոնական ուղիներով, ոչ թե լրատվամիջոցների կամ ԱՄՆ կոնգրեսում աղմուկ-աղաղակի միջոցով», – իր խոսքում նշել է Վլադիմիր Պուտինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ԱՄՆ ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի խումբը պահանջել է ուսումնասիրել Թրամփի և նրա շրջապատից ևս 10 անձանց բոլոր փաստաթղթերը՝ սկսած 2015թ. նոյեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ փետրվարին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակը 40 էջից բաղկացած փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էին Ռուսաստանի քաղաքացիների կողմից իբրև կատարված փորձերը՝ ազդելու ԱՄՆ ընտրությունների արդյունքի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

08:40 01.11.2024

Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

Եվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է  COP17-ը. Հակոբ Սիմիդյան

08:30 01.11.2024

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ Սիմիդյան

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...

Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ին

08:20 01.11.2024

Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ին

Հոկտեմբերի 31-ին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները ներկայացրել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ անկլավի հյուսիսային հատվածում բազմաթիվ ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 75 պաղեստինցի։ Առնվազն 20 մարդ զոհվել է այլ հատվածներում: Ինչպես նշվում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram […] ...

Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համար

08:10 01.11.2024

Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համար

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիա-ԵՄ ռազմավարական երկխոսության արտաքին և անվտանգության քաղաքականության առաջին հանդիպմանը։ Սպասվում է, որ նա կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ և կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ճապոնիայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության ոլորտում, […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան երկու ժամ գնդակոծել են Բեյրութի հարավային արվարձանները

08:01 01.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան երկու ժամ գնդակոծել են Բեյրութի հարավային արվարձանները

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու ժամվա ընթացքում ավելի քան 15 հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռմբակոծվել են Ղբեյրի, Հարեթ Հրեյք, Բուրջ ալ Բարաջնի և Դուվար Քաֆաաթ շրջանները։ Օդային հարձակումների առաջին շարքն իրականացվել է գիշերվա ժամը երկուսի մոտ (Մոսկվայի ժամանակով 3։00)։ Ուժգին պայթյունների ձայները հասել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասեր։ Ծխի […] ...

Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

00:00 01.11.2024

Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

Axios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...

BACK_TO_TOP