Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի, եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով. Ռ. Քոչարյանի պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի, եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով. Ռ. Քոչարյանի պաշտպան

14:04 15.08.2018

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշել է, որ եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով, ապա Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի: Փաստաբանը CIVILNET-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե որոնք են գործող ու նախկին նախագահների անձեռնմխելիության տարբերությունները:

«Գործող նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն, այսինքն՝ ոչ մի բանի համար չի կարող պատասխանատվության ենթարկվել: Դա չի նշանակում, սակայն, որ եթե գործող նախագահը վերցնի զենքը, դուրս գա փողոց ու սկսի կրակել մարդկանց վրա, ապա չեն կարող նրա վրա կրակել ինքնապաշտպանության համար: Իսկ եթե ձերբակալեցին նախագահին ու ատրճանակը վերցրին, ապա միակ գործիքը, որը կարելի է օգտագործել գործող նախագահի հանդեպ, իմպիչմենտի (անվստահություն հայտնելու) գործընթաց սկսելն է, դրանից հետո նոր կսկսվի երկրորդ ցիկլը»,- նշել է Արամ Օրբելյանը:

Այլ է հարցը, երբ խոսք է գնում ոչ թե գործող, այլ արդեն նախկին նախագահի մասին: Նախագահ լինելու ժամանակահատվածից հետո կատարված գործողությունների համար չկա հատուկ կարգավիճակ: Այսինքն՝ նախկին նախագահները անձեռնմխելի չեն այն արարքների դեպքում, որոնք կատարվել են նախագահ լինելու ժամկետից հետո: Փաստաբանը այստեղ հատուկ ընդգծում է, որ խոսքը չի վերաբերում նախկին նախագահի այն գործողություններին, որոնք կատարվել են նախագահ եղած ժամանակահատվածում: Այս դեպքում  նախկին նախագահները պաշտպանվում են, այսպես կոչված՝ «ֆունկցիոնալ իմունիտետով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

BACK_TO_TOP