20:53 25.11.2022
ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների՝ շենքային պայմանների բարելավման նպատակով, 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում է կայացրել:
Գումարը տրամադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2022 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար:
Կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման, տանիքի նորոգման, պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ, դասասենյակների ներքին հարդարման, մարզադահլիճների բարեկարգման, սանհանգույցների նորոգման աշխատանքներ: Շինաշխատանքները կիրականացվեն մինչև տարեվերջ։
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Մերի Դալլաքյանը տեղեկացրեց, որ շուտով կկնքվեն համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրերը և կմեկնարկեն նախատեսված շինաշխատանքները:
Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ կառավարությունը նախապես մարզպետարաններից հավաքագրել էր տեղեկատվություն կրթական հաստատությունների շենքային պայմանների վերաբերյալ, և ցանկում ընդգրկված բոլոր դպրոցները հրատապ վերանորոգման կարիք ունեն:
Լոռու մարզպետարանին տրամադրված 99 միլիոն 806 հազար դրամի շրջանակներում շինարարական աշխատանքներ կիրականացվեն հետևյալ դպրոցներում.
«Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Գուգարքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Լոռի Բերդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Լեջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 դպրոց» ՊՈԱԿ,
«Ծաթերի հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
«Աքորու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Դարպասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Ալավերդու Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Արևաշողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,
«Արևածագի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...