Պավլիկ Մանուկյանը վատառողջ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Պավլիկ Մանուկյանը վատառողջ է

12:40 15.08.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր շարունակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը  տեղեկացրեց, որ  ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի մասին դատական նիստից րոպեներ առաջ  տեղեկություն է  ստացել քրեակատարողական հիմնարկից, որ նա  վատառողջ է և  նպատակարհարմար չի գտնում այսօր դատարան տեղափոխվել:  Դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի  համապատասխան գրություն ստանար այդ մասին:  Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց նաև, որ հրահանգել  է մյուս ամբաստանյալներին ևս չտեղափոխել դատարան, քանի որ, հասկանալի է՝ նիստը պետք է հետաձգվի:

Հիշեցնենք՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվող քրեական գործը վերաբերում է  2016 թվականի հուլիսի 17 ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը: Ըստ մեղադրանքի՝ 10 ամբաստանյալները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Ներսիսյանը, Սեդրակ Նազարյանը, Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը կազմակերպված խմբով զավթել են շենք-շինություն, ձեռք են բերել, պահել, օգտագործել ապօրինի զենք-ռազմամթերք: Նրանք մեղադրվում են նաև պատանդներ պահելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցչին պահանջներ թելադրելու և ուրիշի գույքը ոչնչացնելու համար: Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին առաջարդրված է մեղադրանք նաև 3 ոստիկանների սպանության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […] ...

SHANTNEWS

15:00 05.10.2024

SHANTNEWS

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […] ...

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

14:50 05.10.2024

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմտյան Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BH հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորդառատ անձրևներն ու սողանքները հեղեղումներ են առաջացրել նաև Յաբլանիցա մունիցիպալիտետում։ Երկրի կառավարությունը հայտարարել է տարերային աղետի դրություն: ...

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

14:40 05.10.2024

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […] ...

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

14:36 05.10.2024

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է Ղազախստանում ընթացող Denis Ten Memorial 2024 մրցաշարին։ Մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73.70 միավոր ու գրանցել չորրորդ արդյունքը։ Կարճ ծրագրում հանդես է եկել 13 գեղասահորդ։ Ազատ ծրագրի մրցումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին։ ...

BACK_TO_TOP