18:38 23.11.2022
Շիրակի մարզում ավարտված ու ընթացող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներում խախտումներ ու թերություններ են հայտնաբերվել: Այդ թվում և Գյումրիում, մշտադիտարկումներ կատարել է Շիրակի մարզպետարանի աշխատանքային խումբը, որը նաև հայտնաբերված թերությունները վերացնելու, նախագծային պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականներ է տվել կապալառու ընկերություններին։
Մինչև փաթեթներն ուսումնասիրվեցին, շինմրցույթների երկարատև փուլերն անցան, այս տարվա սուբվենցիոն ծրագրերը մարզում մայիսի փոխարեն հուլիսին սկսվեցին։ Մարզի ընդհանուր ծրագրային փաթեթը 7,7 միլիարդ դրամ արժեքով է, հիմնական ուղղություններն էլ գրեթե անփոփոխ՝ ճանապարհաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային կենտրոնների կառուցում, նոր ջրագծերի անցկացում և այլն:
Թեև Գյումրին այս տարի ներկայացել էր ընդամենը վեց սուբվենցիոն ծրագրով, բայց 7․7 մլրդի մոտ կեսը քաղաքային ծրագրերի բաժինն էր։ Ֆինանսավորման չափը՝ 3.2 միլիարդ դրամ է կազմում, որից 1․5 միլիարդը քաղաքի բյուջեից ներդրումն է։ Բայց 6 ծրագրերից երկուսը մինչ հիմա չեն էլ սկսվել։
Սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի ուշացումները, թե ինչպես է լինում, որ միշտ նախագծային փոփոխությունների պատճառով են, քաղաքապետը բացատրում է, որ այդպիսի խնդիրներն առաջ են գալիս շինաշխատանքների ընթացքում: Բայց քիչ չեն դեպքերը, երբ նախագծողները տեղանքին ու ենթակառուցվածքներին անտեղյակ նախագիծ են կազմում։
«Նախագծողների քանակը քիչ է, շտապում են, մասնակցում են բոլոր տեղերով և չհասցնելով ժամանակի մեջ, արագացնելով՝ խնդիրներ են առաջ բերում, բնականաբար, «Գնումների մասին օրենքով» ֆիքսված է, պահանջներ կան, պայմաններ կան, հիմա սուբեկտիվ և օբեկտիվ պատճառներ են եղել»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Սուբվենցիոն ծրագրով քաղաքում հիմնանորոգվում է 8.5 կմ կամ 102 քառակուսի գծամետր փողոց ու մայթ: Աշխատանքների հիմնական մասն ավարտված է, բայց երկրորդային նշանակության փողոցները շահագործման չեն հանձնում։ Գրեթե բոլորում թերություններ ու շինխախտումներ են հայտնաբերվել։ Խախտումները դիտարկողը եղել է Շիրակի մարզպետարանի աշխատանքային խումբը։
«Իրականացված ասֆատբետոնյա ծածկույթը չէր համապատասխանում վերին շերտի մանրատիպ ասֆալտի նորմերին, զգուշացվել է կապալառու կազմակերպությանը, եղել են եզրաքարերի շարման խախտումներ, եղել են մայթերի ասֆալտբետոնյա ծածկույթում արդեն իսկ քայքայման պրոցեսներ»,- հայտնաբերված խախտումները ներկայացրել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը
Մշտադիտարկմանը հաջորդել են զգուշացումներն ու կապալառու ընկերություններին հանձնարարականները՝ վերացնել թերությունները, բայց առայժմ Գյումրիի շինարարներից պատասխան չեն ստացել: 5 փողոցներում շրջայցերի ժամանակ հայտնաբերել են նաև նախագծանախահաշվային փաստաթղթերում չհամաձայնեցված փոփոխություներ, ինչպես նաև ներքին կոմունիկացիաների անցկացման թերություններ:
Մարզպետարանի մշտադիտարկողներից առանձին քաղաքապետարանի քաղաքաշինության մասնագետները ևս փողոցաշինական աշխատանքներում գտել են թերություններ, ընթացքում եթե դրանք անգամ վերացրել են, ամեն դեպքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ վերջնարդյունքում շինթերություններից խուսափել հնարավոր չի եղել։
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ փողոցներ են հիմնանորոգում ու մեծ մասամբ երկրորդական, բայց մյուս կողմից տարբեր պատճառներով քանդում են կենտրոնական փողոցների որոշ հատվածներ, տեղը կատարում են կամ փոսալցման կամ հարթեցման աշխատանքներ: Ասֆալտաշերտը քանդում են գազի, ջրի, լույսի սնուցման կամ այլ մալուխներ անցկացնելու համար։
Նման դեպքերում քանդած փողոցը նորից ասֆալտելու պարտավորությունը տվյալ կազամակերպությանն է, որի համար իր միջոցներն է ծախսելու։ Իսկ քաղաքային բյուջեի գումարներով քաղաքապետարանը ևս մեկ տարի ընդամենը անցանելի է պահելու Անի թաղամասի փողոցները։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրում ներառված թաղամասի երկու փողոցների հիմնանորոգումը այդպես էլ ավարտին չեն հասցրել։ Դրանք կմնան խճապատված մինչև եկող գարուն։ Թաղամասի մնացած փողոցները, հիշեցնենք, նախատեսվում է ամբողջական նորոգել ՎԶԵԲ ծրագրով։
22:23 08.04.2025
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […] ...
22:14 08.04.2025
Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱպրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր […] ...
22:09 08.04.2025
Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...
21:51 08.04.2025
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...
21:36 08.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 11.30-16.00 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 17-ին և […] ...