19:51 19.11.2022
Աշտարակ խոշորացված համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ինժեներական մտածողությունը զարգացնելու ևս մեկ նպաստավոր հարթակ ունեն․ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում հանդիսավորությամբ բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, աշխարհի «Արմաթների» շարքում՝ 636-րդը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական աջակցութամբ։
Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, մարզային պատասխանատու Եղիշե Ամիրյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ։
«Արմաթի» կարմիր ժապավենը կտրել ենց աշակերտները, այնուհետև շնորհավորական խոսք ասաց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ընդգծելով, որ մեր օրերում ՏՏ ոլորտի դերը չափազանց կարևոր է՝ նա աշակերտներին հորդորել է ակտիվորեն ընդգրկվել լաբորատորիայի խմբակում, զարգացնել ինժեներական մտածողություն, ինչը կօգնի դառալ ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետ։
«Ուրախալի է, որ Արագածոտնի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների թիվն աճում է։ 21-րդ դարում աշակերտների ՏՏ ոլորտի իմացությունը չափազանց կարևոր է։ Ուզում եմ նշել նաև, որ որոշ դպրոցներում այս լաբորատորիաների գործունեության արդյունքում լուրջ հաջողություններ ենք արձանագրել, օրինակ, «Արմաթն օդում» ծրագրի շրջանակում թալինցի աշակերտները ստեղծել են անօդաչու թռչող սարքեր, լիահույս եմ, որ Աշտարակում ևս մենք «Արմաթի» սաների աշխատանքով հպարտանալու առիթներ ենք ունենալու»,-ասել է Սերգեյ Մովսիսյանը։
Սեդրակ Վարդանյանն արձանագրել է՝ տարբեր երկրներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից սա 636-րդ է, որն անշուշտ, ՏՏ ոլորտի հանդեպ դպրոցականների սերն ու հետաքրքրությունն ավելացնելու ուսումնական միջավայր է դառնալու։
Շնորհավորական ելույթով հանդես է եկել մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, որը երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում։ Նրա խոսքով՝ 600 աշակերտ ունեցող կրթօջախը մեծ ներուժ ունի, մասնավորապես, դպրոցի սաները ամեն տարի նվաճումներ են ունենում շախմատի և այլ առարկաների մարզային օլիմպիադաներում, աչքի են ընկնում սովորելու մեծ ձգտումով։
«Դեռ տարիներ առաջ, «Արմաթ» լաբորատորիան մեր դպրոցի համար երազանք թվացող գաղափարի էր նման, իսկ այժմ, համատեղ ջանքերի շնորհիվ, նրա գոյությունը փաստ է, ինչը մեզ համար հպարտանալու առիթ է։
Ուրախ եմ արձանագրելու, որ այս դպրոցի շրջանավարտներից շատերն են այժմ ՏՏ ոլորտում մեծ ձեռքբերումներ ունեն, նրանք բարձր վարձատրվող մասնագետներ են, և մաղթում եմ, որ դուք ևս ամենամրցունակ ոլորտներից մեկում դառնաք առաջավոր մասնագետ։ «Արմաթի» հիմնման գլխավոր նպատակներից մեկը հենց դա է՝ դեռ դպրոցից ձեր մեջ ինժեներական մտածողություն, ստեղծարարություն ու տրամաբաություն զարգացնելը»,-ասել է Արմեն Գրիգորյանը։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...