Մենք դեմ ենք էսկալացիաներին, խրախուսում ենք Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններում կառուցողական վերաբերմունք ցուցաբերելու հարցում․ Ջոն Գալագեր  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Մենք դեմ ենք էսկալացիաներին, խրախուսում ենք Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններում կառուցողական վերաբերմունք ցուցաբերելու հարցում․ Ջոն Գալագեր 

20:41 18.11.2022

Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Գյումրիում SHANTNEWS.am-ի հետ ճեպազրույցում անդրադարձել է  ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի  ներխուժմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ուղղված բանակցությունների գործընթացին։ Դեսպանը խոսել է նաև սեպտեմբերի 13-ին ադրբեջանական գնդակոծություններից տուժած հայկական բնակավայրեր կատարած շրջայցերից։

 

«Միացյալ Թագավորությունն իսկապես ցանկանում է աջակցել այս տարածաշրջանի խաղաղ կարգավորմանը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների համար խաղաղ հեռանկարները բարելավելու միջոցը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Եվ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են միմյանց հետ։ Ինձ ձևաչափով էլ դա լինի, մենք դա դիտարկում ենք որպես դրական զարգացում։ Մենք ցանկանում ենք կառուցողական դեր խաղալ՝ խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին կառուցողական վերաբերմունք ցուցաբերել այդ բանակցություններին և, հուսով եմ, գտնելու փոխզիջումներ, որոնք անհրաժեշտ են այդ համաձայնագրին հասնելու համար։ Այո՛, ես միացել էի այն պատվիրակությանը, որը գնացել էր Ջերմուկ՝ տեսնելու սեպտեմբերին իրավիճակի սրման հետևանքները։ Այն ժամանակ մենք հրապարակային հայտարարություն արեցինք՝ նշելով, որ դեմ ենք նման էսկալացիային, դեմ ենք այն ամենին, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքացիական բնակչության վրա և խրախուսում ենք երկու կողմերին կրկին ներգրավվել բանակցային գործընթացում: Կարծում եմ՝ կարևոր է, որ բանակցությունների ընթացքում իրավիճակի նման սրացումներ տեղի չունենան։ Մենք իսկապես ցանկանում ենք տեսնել կառուցողական երկխոսություն»,- նշել է դեսպան Գալագերը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP