20:11 16.11.2022
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը երեկ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը։ Դրանով պահանջ է դրվում Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Միաժամանակ պահանջվում է պահպանել 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը առաջարկվում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը:
Բանաձևն ի՞նչ է իրենից ենթադրում. թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:
«Նախ շնորհակալություն հայտնեմ Ֆրանսիայի պառլամենտի, Սենատի անդամներին, քանի որ և՛ բանաձևն է շատ լուրջ, բացի դրանից Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության մշտական անդամ է: Հզոր պետություններից մեկն է, և երբ որ հզոր պետությունը այդքան մանրամասն խորանում է մեր խնդիրների մեջ՝ և՛ ԼՂ-ի, և՛ Հայաստանի անվտանգության հետ կապված, միայն դա շատ մեծ արժեք է:
Շատ լավ է, շատ շնորհակալ ենք, մեծ ազդեցություն կունենա, զսպիչ մեխանիզմ՝ նաև Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի, բայց իրոք փաստաթղթում շատ լուրջ կետեր կան. ճիշտը հիմա երկու մասի բաժանելն է՝ Ղարաբաղին վերաբերող հարցեր և Հայաստանին: Օրինակ Ղարաբաղին վերաբերող հարց կա այն առաջարկը, որ բացել Հումանիտար գրասենյակ ԼՂ-ում: Դա սուբեկտայնության ճանաչման բաղադրիչներից է, կամ եթե զարգացումները գնան դեպի վատ ուղղությամբ, ճանաչել ԼՂ-ի անկախությունը: Շատ կարևոր է 3-րդ կետը՝ իրենք խոսեցին Լաչինի միջանցքի մասին: Ֆրանսիայի սենատի փորձագետները խորացան այս թեմայի մեջ՝ ասելով՝ ոչ, պետք է վերականգնվի Լաչինի միջանցքի կարգավիճակը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,- ասաց քաղաքագետը:
2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո Սենատը ևս մեկ որոշում ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին: Այն ժամանակ դարձյալ ոգևորվածություն առաջացավ, բայց արդյունքում ոչինչ տեղի չունեցավ: Ի՞նչ տարբերություններ կան նախորդ և ներկա փաստաթղթերի միջև, և եթե նախորդը արձագանք չգտավ Ֆրանսիայի կառավարությունում, ինչո՞ւ պետք է սա գտնի: Ստեփան Գրիգորյանը պատասխանեց ինչպես այս, այնպես էլ Սենատի՝ հայամետ բանաձևից բխող մի շարք կարևոր հարցերի:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...