Բաքվում հայտարարել են իրանական գործակալական ցանցի «ջախջախման» մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+19.09 oC

Բաքվում հայտարարել են իրանական գործակալական ցանցի «ջախջախման» մասին

22:00 14.11.2022

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ սկսել են երկրում իրանական գործակալական ցանցի բացահայտումը: Հաղորդվում է, թե Բաքվում Իրանի հետախուզության հետ կապ ունեցող մարդկանց են ձերբակալել: Ինչու՞մ են մեղադրվում ձերբակալվածները, և ինչի՞ մասին են վկայում այս ձերբակալությունները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:

«Առայժմ տեղեկություն կա 5 ձերբակալված անձանց մասին: 5-ն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են և Իրանի հետ ուղիղ կապ ունեցող մարդիկ: Դրանցից մի քանիսն Իրանում հոգևոր բարձր կրթություն են ստացել, մեկը զինվորական է, մյուսն էլ՝ նավապետ: Այսինքն՝ բավական ազդեցիկ մարդիկ՝ յուրաքանչյուրն իր ոլորտում:

Նրանք մեղադրվում են Ադրբեջանում ռազմավարական հատուկ օբյեկտների, զորամիավորումների տեղաշարժի, օտարերկրյա գործակալությունների մասին գաղտնի տեղեկություններ հավաքագրելու մեջ: Այդ ամենն ուղարկում էին իրանական հատուկ ծառայություններին, որոնց կողմից էլ և հավաքագրված են եղել:

Այդ 5 անձանց էլ ներկայացվել է նույն մեղադրանքը՝ քր. օրենսգրքի 274 հոդվածով, որը պատժում է պետական դավաճանության համար: Այժմ յուրաքանչյուրին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Բաքվի մամուլը գրում է, թե Իրանի կողմից ուղղորդվող «Հինգերորդ շարասյան» ջախջախումը շարունակություն է ունենալու: Ո՞ւմ նկատի ունեն, և ինչպե՞ս են այս ամենը մեկնաբանում Թեհրանում: Արտյոմ Երկանյանն անդրադարձել է նաև այս հարցերին:

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

12:14 10.04.2025

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

12:05 10.04.2025

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...

SHANTNEWS

12:00 10.04.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

11:57 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

11:53 10.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

11:46 10.04.2025

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...

BACK_TO_TOP