19:40 14.11.2022
Նոյեմբերի 12-ին և 13-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում հերթական պրեմիերան կայացավ։ Թատրոնի մեծ բեմում «Սպասում» ներկայացումն էր՝ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի հիման վրա: Բեմադրությունը ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանինն է, իսկ նախաձեռնությունը՝ հայ-ֆրանսիական «Սաթե-աթղը» թատերական միությանը։ Թատերական համագործակցության նպատակը ֆրանսիայում՝ հայկական, իսկ Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածումն է:
ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի ստեղծագործություններն աշխարհում համարվում են ամենաշատ բեմադրվածները: Պիեսի հիմքում սերն է՝ իր հակասական դրսևորումներով․ անհավատարմություն, բաժանում, որն ի հայտ է գալիս անգամ տարիների համատեղ կյանքի ընթացքում:
Ներկայացումն ամբողջանում է 12 պատմություններով, որոնք առաջին հայացքից տարբեր են թվում, բայց ռեժիսորը դրանք միահյուսել է նուրբ հոգեբանական տեսարաններով: Բեմում կյանքն է իր բոլոր մութ ու ակնհայտ կողմերով։
«Շատ հետաքրքիր պատմությունների խճանկար է, որտեղ մենք կարող ենք տեսնել երեք տարբեր սերունդների դերասանների և կարծում եմ, որ ներկայացման հարստությունը հենց այդ երեք սերունդների մեկտեղման մեջ է, որովհետև տեսնում ենք երեք տարբեր հայացքներ, երեք տարբեր թատերական դպրոցներ և երեք տարբեր մոտեցումներ»,- նշում է ներկայացման ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը։
12 pատմությունների մեջ դերասաններից յուրաքանչյուրը կերտում է 4-5 կերպար, մեկ հայտնվում է սիրեկանի, մեկ՝ սիրո կարիք ունեցող կնոջ կամ ամուսնու, մեկ էլ` անպատասխան սիրուց հոգեգարության հասածի դերում: Փոքրիկ սենյակ ու շարժական դեկորներ՝ լուսային էֆեկտներով բեմում ստեղծել են մինիմալիստական ոճ։
«Սպասում»-ը հոգեբանական դրամա է, որոշ էպիզոդներ համեմված են ֆրանսիական հումորով, ինչը երբեմն մարդկանց համար դառնում է խելացնորության չհասնելու համար փրկօղակ: Սիրո թեման բոլոր ժամանակներում եղել ու մնում է ամենաքննարկվողն ու չհնացողը:
«Թեման չի կարող ժամանակակից չլինել, որովհետև հեղինակն ավելի քան ժամանակակից է, ապրում է մեր օրերում ու այսօր էլ գրում է պիեսներ։ Իսկ որքանով դա հանդիսատեսի սրտին կդիպչի․․․ Ես ինձ համար էդպիսի խնդիր չեմ դրել,ո րովհետև ինձ համար արվեստը ,գրականությունը առաջին հերթին գեղարվեստական եզրույթներ են, հետևաբար, ինձ համար կարևոր է, որ այն գործը, որը պիտի ընտրեմ և բեմադրեմ, լինի ամուր, լինի լավը»,- ասում է Սաթէ Խաչատրյանը։
Լարված դրամատիկ լուծումներով ներկայացումը նախատեսվում է խաղալ նաև ֆրանսիական բեմերում: Ռեժիսոր ՍաթԷ Խաչատրյանի և «ՍաթԷ-աթղը» թատերական միության նպատակը հայ-ֆրանսիական երկխոսության միջոցով հանրայնացնելն է երկու երկրների մշակութային ժառանգությունը, ստեղծել նոր համատեղ բեմադրություններ ու նախագծեր, որոնք հանդիսատեսին կներկայացնեն ժամանակակից հայ և ֆրանսիացի գրողների լավագույն ստեղծագործությունները:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...