20:40 11.11.2022
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ և Ալավերդի խոշորացված համայնքի Ծաթեր բնակավայրերում տեղի են ունեցել նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողություններ:
Միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Քայլ առ քայլ» կրթական ծրագրի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր:
Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ:
Մանկապարտեզների բացման առիթով ներկաներին ողջունել և շնորհավորել է Հ. Ավետիսյանը.
«Նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում մեծ նշանակություն ունի, շատ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում և դաստիարակվում, քանզի նախադպրոցական կրթություն ստացած երեխաները կրթական նոր միջավայրում ավելի լավ են ընկալելում նոր գիտելիքները և լիարժեք պատրաստ են դպրոցական կյանքին: Մարզպետ Արամ Խաչատրյանի և իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին ծրագիրը նախաձեռնելու և բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Լոռու մարզպետարանը կշարունակի աջակցել կրթական ողջունելի նախաձեռնություններին»,- մասնավորապես ասել է Հ. Ավետիսյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչն իր խոսքում նշել է, որ յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոքր համայնքների համար մշակել է մանկապարտեզի այլընտրանքային մոդել՝ կարևորելով երեխաների կենտրոն հաճախելու անհրաժեշտությունը:
Կաթնառատ և Ծաթեր բնակավայրերում նորոգման և կահավորման աշխատանքներ են իրականացվել, և այս հաստատություններից յուրաքանչյուրը պատրաստ է ընդունելու 3-6 տարեկան շուրջ 25 երեխաների։ Կենտրոնները նաև կահավորվել են, հագեցվել խաղերով, դիդակտիկ նյութերով և գրականությամբ: Այստեղ աշխատելու են գյուղում ապրող կանայք և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ շարունակական վերապատրաստումներ անցնելու շնորհիվ՝ զարգացնելու են իրենց մասնագիտական կարողությունները:
Ծրագիրը համահունչ է նաև Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ.-ի համագործակցության ծրագրին և բխում է 2021-2026թթ.-ի պետական զարգացման ծրագրի կրթական նպատակներից:
Այս ծրագրի շրջանակներում մանկապարտեզներ են բացվել Անտառամուտ, Գեղասար, Շամուտ, Ահնիձոր, Մարց, Ջիլիզա, Սարատովկա, Քարկոպ բնակավայրերում:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...