19:39 11.11.2022
«Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքումը» նախատեսվող փոփոխություններով այդ հաստատություններում ևս առաջարկվում է ներդնել ատեստավորման և տարրակարգերի մեխանիզմները, ըստ որի հնարավոր կդառնա բարձրացնել ուսումնարանների և քոլեջների աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Շիրակի մարզի դպրոցներում տնօրենների մրցույթների անհարկի հետաձգումներին, որոնց հիմնական պատճառը կառավարման խորհուրդների անդամների նիստերին չներկայանալն է։
«Դպրոցների կառավարման խորհրդի անդամներն ունեն պարտավորություն ներկայանալու նիստերին և իրականացնելու իրենց գործառույթները, որոնք նկարագրված են «Հանրակրթության մասին օրենքում» կանոնադրությամբ, և կա հստակ կարգավորում, որ եթե խորհրդի անդամն անհարգելի պատճառով 3 անգամ և ավելի բացակայում է նիստերից, ապա նա կարող է փոխվել։ Կարծում եմ, որ բոլոր էս պարագաներում, երբ խորհուրդները պատշաճ չեն իրականացնում իրենց աշխատանքը, միանշանակ գործող մեխանիզմները հնարավորություն են տալիս այդ խնդիրները կարգավորել, այսինքն՝ վերանայել խորհրդի կազմերը։ Բոլոր կոնկրետ դեպքերի մասին եթե կան ահազանգեր, մտահոգություններ, նախարարությունը միշտ հետամուտ է լինում այդ խնդիրների բացահայտմանը։ Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել, որ դպրոցները այս պարագայում մարզպետարանի ենթակայության մարմիններ են, և նախարարություն ուղղված դիմումները միշտ ունենում են շարունակություն, և նախարարությունը պարզաբանում է հանգամանքները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
14:05 09.04.2025
Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք․ Արմեն ԽաչատրյանՎարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն առավել խիստ են դարձել։ Այս մասին Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ «Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն […] ...
13:59 09.04.2025
Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին, որտեղ կներկայացվի նաև Shant Residence-ըՌուս հեռուստա-ռադիոհաղորդավար, լրագրող Քսենյա Սոբչակն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին: «Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ և ձեռք բերելու ուղիղ հասանելիություն երկրի լավագույն նախագծերին»,- նշել է նա: Ավելի վաղ Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի […] ...
13:52 09.04.2025
Վարդենիս քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքների հետաձգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-11-ը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցներում, նրբանցքներում ու փակուղիներում նախատեսված ջրանջատումը հայտարարվում է չեղյալ: ...
13:45 09.04.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...
13:38 09.04.2025
Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտաՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին: «Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: »,-ասել է նա։ Նրա վստահեցմամբ՝ բոլորը հասկանում […] ...
13:30 09.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ըԲացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ խուլիգանության, […] ...