Նախագահի երկու թեկնածուն բանավեճի տեսանկյունից ավելի հետաքրքիր կլինեին. ՀՀԿ խմբակցության ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Նախագահի երկու թեկնածուն բանավեճի տեսանկյունից ավելի հետաքրքիր կլինեին. ՀՀԿ խմբակցության ղեկավար

19:12 03.03.2018

Ինձ թվում է, որ եթե նախագահի երկու թեկնածու լիներ, կարող էր զուտ բանավեճի տեսանկյունից ավելի հետաքրքիր լինել: Համենայնդեպս, ունեցանք այն, ինչ ունենք: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում այսպես է պատասխանել Արամ Աբրահամյանի այն հարցին, թե արդյո՞ք իրենց չէր անհանգստացնում այն փաստը, որ նախագահի այլընտրանք չկար և միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն էր:

«Մենք թեկնածուների մեջ պետք է մեկին ընտրեինք, Հանրապետական կուսակցությանն է վերաբերում խոսքս, որին նաև հետագայում արձագանքեց ՀՅԴ-ն, և այն չափորոշիչները, որոնք Սահմանադրությունից էին բխում, և այդ բարձրաձայնեց նաև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, այդ չափորոշիչների շրջանակներում մենք ամենանպատակահարմարը գտանք Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Կանոնակարգ օրենքը թույլ էր տալիս նաև այլ խմբակցությունների՝ եթե մեկ քառորդ ստորագրությունների, այսինքն՝ 27 պատգամավորների ստորագրությունը կարող էին հավաքել, ներկայացնել նաև այլ թեկնածուի: Ցավոք սրտի, չեղավ այդ թեկնածությունը»,-ասել է քաղաքական գործիչը:

Դիտարկմանը, որ, անդուհանդերձ, մրցակցությամբ ձեռք բերված հաղթանակն ավելի գնահատելի ու հաճելի է լինում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը համաձայնել է, բայց և ավելացրել, որ այս դեպքում արդյունքն արդեն իսկ կանխատեսելի էր, քանի որ քիչ հավանական է, որ քաղաքական մեծամասնության կողմից ներկայացված նախագահի թեկնածուն չկարողանա հատել սահմանված շեմը:

«Եկեք չընկնենք ձևականությունների հետևից. ակնհայտ է, որ մենք մեծամասնություն ենք կազմում ԱԺ-ում, և նաև մեր կոալիցիոն գործընկերների հետ ունենք 65 պատգամավոր. Եվ նաև հանրապետության ընտրությունները հնարավոր է անցկացնել երեք փուլերով, այսինքն՝ առաջին փուլում երեք քառորդ, չհաղթահարելու դեպքում երեք հինգերորդ, իսկ արդեն երրորդ փուլում կեսից ավելին. այսինքն՝ չկար այն խնդիրը, որ մեծամասնության ներկայացրած թեկնածուն այդ շեմը կարող էր հաղթահարել»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

17:08 19.04.2025

ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

17:00 19.04.2025

«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված

«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե ​​խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

16:47 19.04.2025

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...

Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր

16:39 19.04.2025

Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

16:34 19.04.2025

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

Հարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

BACK_TO_TOP