Շարունակեք ձեր ներուժը, գիտելիքը և կարողությունը ծառայեցնել մեր երկրում գիտության զարգացմանը․ Համբարձում Մաթևոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Շարունակեք ձեր ներուժը, գիտելիքը և կարողությունը ծառայեցնել մեր երկրում գիտության զարգացմանը․ Համբարձում Մաթևոսյան

20:55 10.11.2022

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Գիտության համաշխարհային օրվա առիթով ուղերձ է հղել ոլորտի ներկյացուցիչներին, որում ասվում է․

 

«Հարգելի՛ գիտնականներ,
Գիտության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

 

Յուրաքանչյուր տարի այս օրը՝ նոյեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Գիտության համաշխարհային օրը:

Այն կոչված է ևս մեկ անգամ ընդգծելու պետության և հասարակության կյանքում գիտության և գիտնականի կարևորությունը:

ՀՀ Սահմանադրությունը գիտության զարգացման խթանումը հռչակում է որպես պետության պարտականություն: Կառավարությունը գիտությունը դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարերից մեկը, որի զարգացումը հնարավորություն է ընձեռելու Հայաստանին դիմակայելու ներկայիս և ապագայի մարտահրավերներին։

Գիտության ոլորտն ավելի մրցակցային և գրավիչ դարձնելու, երիտասարդ կադրեր ներգրավելու ու ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով Կառավարությունը 2022 թվականին գիտության ֆինանսավորումը 2021 թվականի համեմատ ավելացրել է 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները բարձրացրել է 2,5 անգամ:

Զարգացած գիտական համակարգը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը միջազգային հարաբերություններում և գլոբալ արժեքային շղթաներում և հանդիսանա արտաքին հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից:

 

Պետության և հասարակաության կյանքում գիտության կարևորության և գիտնականի դերի մասին կարելի է խոսել շատ երկար, սակայն ամփոփելով ուզում եմ փաստել, որ գիտությունը և գիտնականը պետության հատուկ հոգածության ներքո են:

 

Սիրելի՛ գիտնականներ, գիտության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, երախտապարտ եմ ձեր նվիրումի, հաստատակամության, լույսի և գիտության ջահակիրը լինելու դժվարին առաքելության համար: Խնդրում եմ՝ այսուհետ ևս շարունակեք ձեր ներուժը, գիտելիքը և կարողությունը ծառայեցնել մեր երկրում գիտության զարգացմանը՝ ի նպաստ Հայաստանի կայուն և գիտելիքահենք առաջընթացի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP