Դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերը սահմանվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով. ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+13.09 oC

Դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերը սահմանվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով. ԱՆ

15:24 03.03.2018

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել «Դեղերի մասին» օրենքի՝ նախարարի հրամանով դեղերի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերի հաստաման պահանջի վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Էլեկտրոնային առանձին լրատվամիջոցներում  տեղեկատվություն է տարածվում, թե իբր դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերը պետք է սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Դրանով ցանկանում են թյուր կարծիք ձևավորել, թե իբր չկա «Դեղերի մասին» օրենքով ու ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները կատարելու գործող իրավական ակտ։

Այս առթիվ նախարարությունը բազմիցս տեղեկացրել է, որ դեղի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի իրացվող և (կամ) հսկվող դեղերի խմբերին պատկանելը  որոշվում է գրանցման ժամանակ («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 24): Դեղը դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին է դասվում, եթե`

1) կարող է ուղղակի կամ անուղղակի վնասել պացիենտի առողջությանը, եթե կիրառվում է առանց բժշկի հսկողության.

2) կարող է վնասել պացիենտների առողջությանը նշանակմանը ոչ համապատասխան կիրառման արդյունքում.

3) պարունակում է այնպիսի դեղանյութեր, որոնց դեղաբանական ակտիվության և (կամ) կողմնակի ազդեցության հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա.

4) ներմուծվում է օրգանիզմ հարմարսողական (պարէնտերալ) ճանապարհով.

5) պարունակում է Լիազոր մարմնի սահմանած քանակներից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.

6) էական վտանգ է ներկայացնում չարաշահելու, կախվածություն առաջացնելու կամ անօրինական նպատակներով կիրառելու տեսանկյունից.

7) պարունակում է նյութեր, որոնք, ելնելով դեղաբանական առանձնահատկություններից, հավասարեցվում են 6-րդ կետում նշված դեղերի շարքին.

8) նախատեսված է միայն հիվանդանոցային պայմաններում կիրառելու համար.

9) կիրառվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ախտորոշումը կատարվում է բժշկական հաստատությունում, չնայած դեղաբուժությունը և հետագա հսկողությունը բժշկի կողմից կարող են իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում.

10) նախատեսված է արտահիվանդանոցային բուժման համար, սակայն դեղի օգտագործումը կարող է ուղեկցվել լուրջ կողմնակի երևույթներով, որոնք պահանջում են բժշկի հսկողություն ամբողջ բուժման ընթացքում:

Դեղի գրանցումն իրականացնում է Լիազոր մարմինը` ՀՀ առողջապահության նախարարությունը, փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով (“Դեղերի մասին” ՀՀ օրենք, հոդված 16, մաս 2):

Դեղի գրանցման ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է դեղի գրանցման վերաբերյալ Լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից: Գրանցման արդյունքում տրվում է գրանցման հավաստագիր, և գրանցված դեղն ընդգրկվում է գրանցամատյանում: Լիազոր մարմինն ապահովում է գրանցամատյանի հրապարակայնությունը և տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքում («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 18):

Դեղի` դեղատոմսով կամ առանց դեղատոմսի բաց թողնելու կարգի մասին նշում է կատարվում գրանցամատյանում:  («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 25, մաս 4):

Այպիսով, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն առողջապահության նախարարությունը իրավական ակտով հաստատում է միայն դեղի գրանցված լինելը: Գրանցված դեղի մասին բոլոր տեղեկությունները, այդ թվում պատկանելիությունը դեղատոմսով կամ առանց դեղատոմսի ցանկերին, ընդգրկվում է գրանցամատյանում: Այնուհետև Լիազոր մարմինն ապահովում է ինչպես ամբողջ գրանցամատյանի, այնպես էլ  այդ  գրանցամատյանից  առանձնացված ցանկերի հրապարակայնությունը և տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքում: («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 18 և 25):

Հետևաբար, որևէ իրավական հիմք չունեն հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է ցանկերը հաստատել առողջապահության նախարարի հրամանով: Դրանք պարբերաբար թարմացվում են` դեղերի գրանցմանը զուգահեռ գրանցամատյանում կատարվող լրացումներին համապատասխան:

Հայտարարություններում հիշատակվող 2005թ և 2007թ ցանկերը հաստատվել են նախկին օրենքի շրջանակներում, որտեղ առկա է եղել նման պահանջ: Այդ ցանկերը կորցրել են իրենց արդիականությունը, քանի որ ավարտվել է դրանցում ընդգրկված դեղերի գրանցումը: Հաշվի առնելով նախորդ ձևաչափով ցանկերի հաստատման  աննպատակահարմարությունը՝  նոր օրենքով նման ցանկեր հաստատելու պահանջ չի սահմանվել:

Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի խմբերին դեղի պատկանելիության որոշման ու դրա վերանայման կարգին («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս  25), ապա պետք է նկատի ունենալ, որ այն բացառապես  գրանցման ընթացակարգի մաս է, քանի որ որոշումն ընդունվում է գրանցման ժամանակ:  

Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի խմբերին դեղի պատկանելիության որոշման կարգին («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 25), ապա ներկայումս գործում է 2006 թվականի փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ N 123-Ն հրամանով (հավելված 6) հաստատված կարգը, մինչև նորի հաստատումը։

Ամփոփելով, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ գործող իրավական ակտերով առողջապահության նախարարի կողմից նշված ցանկերի հաստատում չի պահանջվում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը սխալմամբ նամակներ է ուղարկել ուկրաինացիներին՝ պահանջելով լքել նահանգը․ The Washington Post

12:53 05.04.2025

ԱՄՆ-ը սխալմամբ նամակներ է ուղարկել ուկրաինացիներին՝ պահանջելով լքել նահանգը․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սխալմամբ նամակներ է ուղարկել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանել ուկրաինական հակամարտության բռնկումից հետո՝ պահանջելով անհապաղ հեռանալ ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։ «Եկել է Միացյալ Նահանգները լքելու ժամանակը»,-մեջբերում է հրատարակությունը նամակից մի հատված։ Պարբերականը գրում է, որ հումանիտար նկատառումներով ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին ասել են, որ […] ...

Կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց, 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են

12:44 05.04.2025

Կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց, 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են

Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Հիմա 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից և նշում, որ գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից հիմա դպրոց-մանկապարտեզների շինարարություններն ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը

12:34 05.04.2025

Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը

1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին», հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։ «Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում […] ...

Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի ֆոնին Սեուլում հանրահավաքներ են անցկացվում

12:22 05.04.2025

Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի ֆոնին Սեուլում հանրահավաքներ են անցկացվում

Սեուլում արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սեոկ Յեոլի կողմնակիցների և քաղաքական հակառակորդների ցույցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն պաշտոնանկ արեց Յուն Սեոկ Յոլին։ Տեղական ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 07:00-ին), չնայած թույլ անձրեւին, նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են Գվանգվամուն հրապարակի մոտ՝ դեմ արտահայտվելու […] ...

Մադուրո. Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ-ի հայտարարած համաշխարհային առևտրային պատերազմի դժվարությունները

12:10 05.04.2025

Մադուրո. Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ-ի հայտարարած համաշխարհային առևտրային պատերազմի դժվարությունները

Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխարհին հայտարարած առեւտրատնտեսական պատերազմի դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Մենք պատրաստ ենք հաղթահարել տնտեսական պատերազմի ցանկացած դժվարություն, որը ԱՄՆ նախագահը հայտարարեց ամբողջ աշխարհին և Վենեսուելային», -ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նա կարծում է, որ Թրամփը մաքսատուրքային և հարկային միջոցներ է […] ...

SHANTNEWS

12:00 05.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP