ԿԳՄՍ նախարարության պարգևների են արժանացել ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

ԿԳՄՍ նախարարության պարգևների են արժանացել ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ

17:48 07.11.2022

ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ բուհի գործունեության մեջ ունեցած ավանդի համար արժանացել են ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի և պատվոգրերի:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառումը մեկնարկել է ՀՀ և ՀՊՄՀ օրհներգերով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ուսանողների հիշատակը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է բուհի մեկդարյա հոբելյանը և ընդգծել՝ նախորդ օրն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգ-միջոցառմամբ համալսարանը սահմանեց նոր որակ և նշաձող․

«Մանկավարժականում աշխատելը կամ բուհի հետ որևէ առնչություն ունենալը մեծ պատիվ է։ Հոբելյանական միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ բուհն առաջ է գնում, արարում է նորովի՝ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալու համար»։

Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ է հանձնել ՀՊՄՀ օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանին, աշխատակազմի և միջազգային հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանին, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանին, Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Կարեն Հայրյանին, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանին, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզան Թադևոսյանին, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանին, Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանին, Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ևս պարգևատրել է մանկավարժության ոլորտի լավագույններին։ Նախարարի տեղակալը նախարարության պատվոգրերը հանձնել է պրոֆեսորներ Ռոբերտ Ջիջյանին, Իգոր Կարապետյանին, Շողիկ Ոսկանյանին, Արամ Քոսյանին, Անուշ Եղիազարյանին, պրոֆեսորի պաշտոնակատարներ Սուսաննա Փիլոսյանին, Վարուժան Հովհաննիսյանին, Անահիտ Լալաբեգյանին, դոցենտ Լուսինե Պողոսյանին, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Տեր-Գրիգորյանին։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, մեկ անգամ ևս շնորհավորելով բուհի հոբելյանը, նշել է՝ հպարտ է, քանի որ իրեն է բախտ վիճակվել կազմակերպել մեկդարյա բուհի հոբելյանի պատվավոր գործընթացը, որը տարատեսակ ձեռնարկներով կշարունակվի մինչև տարեվերջ:

«100-ամյա պատմության ընթացքում արդեն ձևավորված մեթոդներն ու մոտեցումները պարտավորեցնող են․կան սահմանված նշաձող, խնդիրներ, որոնք լուծվում են։ Դուք արժանի եք ամենաբարձր պարգևների, դուք վաղվա օրվա կերտողներն եք, ապագայի ճարտարապետները, որոնք կրթում և այսօրվա սերնդին են փոխանցում 100-ամյա ավանդույթներով լի համալսարանի առաքելությանը համահունչ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, արժանապատիվ կեցվածք»- նշել է Սրբուհի Գևորգյանը։

Պարգևատրման արարողության ընթացքում համերգային կատարումներով հանդես է եկել «Բերդ» պարային անսամբլը. գեղարվեստական ղեկավար, ՀՊՄՀ պարարվեստի մանկավարժության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյան։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP