ԲՏԱ նախարարը ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկել է արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

ԲՏԱ նախարարը ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ քննարկել է արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման հնարավորությունները

20:18 04.11.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչների հետ:
Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին, ընդգծել, որ կարևորում է գիտության զարգացման մեջ ներդրում ունեցած գիտնականների հետ հանդիպումները, որի նպատակն է գիտահեն տնտեսության զարգացման ճանապարհին նախանշել առկա ռեսուրսները, քննարկել արդյունաբերության մեջ գիտական արդյունավետ լուծումների կիրառման ու ներդրման հնարավորությունները։
Ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար,  ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, ռազմավարական նպատակները, զարգացման հիմնական ուղղությունները, նախանշված և ընթացիկ ծրագրերը: Տնօրենի խոսքով՝ ինտիտուտն  ընդգրկված է պետական, տարածաշրջանային և միջազգային մի շարք նախագծերում։ Ապահովելով հիմնարար գիտելիքներ և փորձ համակարգչային գիտության և տեխնիկայի բնագավառում՝ ինստիտուտը մշակում է էլեկտրոնային ենթակառուցվածքներ և ծառայություններ, իրականացնում բարձր արտադրողականության հաշվարկների ներդրում՝ գիտական և տնտեսական խնդիրների լուծման նպատակով։
Ինստիտուտի տնօրենի խորհրդական, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը անդրադարձել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիային նվիրաբերած գերհամակարգիչը Հայաստան տեղափոխելու և դրա հետ կապված խնդիրներին: Նա նշել է, գերհամակարգիչը, որի նմանատիպը տարածաշրջանում չկա, շատ մեծ հնարավորություններ ունի, ինչի շնորհիվ ալգորիթմային և ծրագրային համակարգերի սեփական արտադրություն կարող են ստեղծել։ Սակայն,  դրա շահագործման, տվյալների վերլուծության համար հզոր հաշվողական ռեսուրս է պահանջվում: Գիտնականը նաև ընդգծել է, որ գերհամակարգիչն առավել արդյունավետ օգտագործելու համար շատ կարևոր է, որպեսզի  Գերազանցության կենտրոն ստեղծվի, որի համար ակնկալում են պետության աջակցությունը:
Ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վլադիմիր Սահակյանն էլ ներկայացրել է ինստիտուտի կարողությունները, նշել, որ ինստիտուտը նաև արբանյակային տեխնիկայի, ԱԹՍ-ների կառավարման  նախագծեր է իրականացնում, փորձառություն ունի թե տվյալների պահպանման, թե ենթակառուցվածքի, թե գիտական գործունեության առումով, սակայն, ցավոք, ինչ արվում է՝ գիտական մակարդակի վրա է մնում, շոշափելի արդյունքների համար՝ կիրառական մակարդակի միջավայր է իրենց հարկավոր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են  գիտության և արտադրության կապն ամրապնդելու, գիտական լուծումները տնտեսության տարբեր ոլորտներում արդյունավետ կիրառելու հնարավորությունները։ Դիտարկվել է նաև հայկական առաջին արբանյակից ստացվող տվյալների մշակման հարցերի շուրջ «Գեոկոսմոս» ընկերության հետ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հնարավոր համագործակցությունը:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել գիտնականերին՝   Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված ավանդի համար՝ ընդգծելով նման հանդիպումների շարունակականության կարևորությունը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP