ԱՄՆ-ում դպրոցականները վատ գնահատականների համար, բեյսբոլի մահակով ծեծելով, կյանքից զրկել են ուսուցչուհուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

ԱՄՆ-ում դպրոցականները վատ գնահատականների համար, բեյսբոլի մահակով ծեծելով, կյանքից զրկել են ուսուցչուհուն

11:10 04.11.2022

ԱՄՆ-ում հետաքննում են ավագ դպրոցի երկու աշակերտների գործը, ովքեր սպանել են իրենց իսպաներենի ուսուցչուհուն։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Այովա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքի դպրոցներից մեկի 2 աշակերտները  ձերբակալվել են 2021 թվականի նոյեմբերի 2-ին։ Ուիլարդ Միլլերին և 17-ամյա Ջերեմի Գուդեյլին մեղադրել են 66-ամյա Նոհեմա Գրաբերին  բեյսբոլի մահակով սպանելու մեջ։

Հետաքննությունը կարողացել է պարզել, որ սպանության օրը Միլլերը եկել է ուսուցչի աշխատասենյակ՝ քննարկելու իր ստացած վատ գնահատականը։ Ավելի ուշ Գրաբերը գնացել է այգի, որտեղ սովորաբար քայլում էր դասերից հետո։ Հաջորդ օրը այգում հայտնաբերվել է նրա դին՝ շինարարական աղբով փակված։

Գուդեյլը մեսենջերում ընկերոջ մոտ պարծեցել է, որ ինքն ու Միլլերն են սպանել ուսուցչուհուն։ Դեռահասի ծանոթն անմիջապես հայտնել է ոստիկանություն և տրամադրել նամակագրության սքրինշոթը։ Հարցաքննությունների ժամանակ Միլլերը սկզբում հերքել է սպանությանն իր առնչությունը, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ «ամեն ինչի մասին գիտի, բայց չի մասնակցել»։ Նա ասել է, որ Գրաբերին սպանել է այսպես կոչվող «դիմակներով երեխաների խումբը»:

Այնուամենայնիվ, եղել են ականատեսներ, ովքեր հանցագործության վայրի մոտ և սպանվածի մեքենայում տեսել են դեռահասներին։ Բացի դրանից, Միլլերը  ասել է, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես է ուսուցչուհին դասավանդում առարկան, և զայրացած է վատ գնահատականներից:

Դեռահասների փաստաբանը պաշտպանությունը կառուցում է այն ​​փաստի վրա, որ մեսենջերում առկա նամակագրության տվյալները և այլ ապացույցներ իբր ապօրինի են ձեռք բերվել։

Չնայած այն հանգամանքին, որ Միլլերն ու Գուդեյլը 16 տարեկան էին սպանության ժամանակ, նրանց դատելու են որպես չափահաս։ Միլլերի դատավարությունը կսկսվի 2023 թվականի մարտի 20-ին, իսկ Գուդեյլինը՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP