ՀՀ-ն ստանձնեց ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

ՀՀ-ն ստանձնեց ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը

17:22 03.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը։

Նիստը նվիրված է եղել խորհրդի կազմավորման 30-ամյակին, որին մասնակցել են ներկայացուցիչներ՝ ԱՊՀ տարբեր երկրներից։ Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդի գործունեության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, փորձի փոխանակման ու հետագա անելիքների վերաբերյալ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բեկետժան Ժումախանովը, Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ակմադի Սարբասովը և այլք։ Խորհրդին անդամակցող այլ պետությունների ներկայացուցիչներ միացել են առցանց ձևաչափով։

Ընդգծելով սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը Խորհրդատվական խորհրդի դերը բնորոշել է որպես ընդհանուր մոտեցումների և սկզբունքների ձևավորման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման արդյունավետ հարթակ։ Անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների կողմից ոլորտային լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ նախարարն էական է համարել փորձի ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։

«Խորհրդատվական խորհրդի շրջանակում համագործակցության այս ձևաչափը մեծապես խթանում է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների իրականացումը։ Վստահ եմ՝ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ոլորտում համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ ուժերի մեկտեղմանը»,– նշել է նախարարը։

Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են իրականացվող և նախատեսվող ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ապահովման առցանց հարթակների օրինականացման, ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացման ընթացքի, զբաղվածության ծրագրերում երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքներին։

Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ նիստի որոշումը։

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and տեքստ, որում ասվում է «3 заседание K "атости р.саргсян BET 5.жу жумаханов льтативн -ной 3 уча ге .мкртчян гранян mlsa.am» նկարն է

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and տեքստ, որում ասվում է «консул I социал осударс COR ду mlsa MOPTORE» նկարն է

Հնարավոր է սա 1 անձ, նստած է, կանգնած and ներսում նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, կոստյում and տեքստ, որում ասվում է «P. саргсян mlsa.am б. жумаханов» նկարն է

Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, ներսում and տեքստ, որում ասվում է «A mlsa.am» նկարն է

Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and տեքստ, որում ասվում է «мартиросян григорян» նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP