2023 թվականին, 2018 թվականի համեմատ, սուբվենցիոն ծրագրերի բյուջետավորման ծավալը կտասնապատկվի. կհատկացվի 22 մլրդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

2023 թվականին, 2018 թվականի համեմատ, սուբվենցիոն ծրագրերի բյուջետավորման ծավալը կտասնապատկվի. կհատկացվի 22 մլրդ դրամ

16:50 03.11.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և իր համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ 728,887.0 հազար դրամ հատկացնելով Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին: Որոշումը միտված է 2021-2022 թթ. ՀՀ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով հարցը, զեկուցել է, որ խոսքը 9 համայնքի 14 ծրագրի մասին է, որից 9-ը 2022 թվականի ծրագրեր են: Տրամադրվող գումարն առնչվում է 4 մարզի. Արարատի մարզ՝ 30 մլն դրամ, 1 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, 164 մլն դրամ, Լոռու մարզ՝ 6 ծրագիր, 179 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր, 354 մլն դրամ: Նախարարի խոսքով՝ ծրագրերը հիմնականում կամ ավարտվել են, կամ ավարտական փուլում են: Ընդհանուր առմամբ, նշված որոշումը ներառյալ 361 ծրագրի համար Կառավարությունն արդեն ֆինանսավորել է 10 մլրդ 440 մլն դրամ:

Վարչապետը ներկայացրել է իրականացվող ծրագրերը՝ թվարկելով դրանք. «Արարատի մարզ՝ Սուրենավանի 5 մուտքերի փողոցների վերանորոգում, ասֆալտապատմամբ, ծրագիրն արդեն ավարտվել է:

Արմավիրի մարզ՝ Փարաքար համայնքի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում, ծրագիրն ավարտվել է, Քարակերտ բնակավայրի Հ.Թումանյան փողոցի գազիֆիկացում, ծրագիրն ավարտվել է, Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի ջրամատակարարման ցանցի, ջրի կուտակման ավազանի և պոմպակայանի կառուցման աշխատանքներ, ծրագիրն ավարտական փուլում է, Բաղրամյան համայնքի Հուշակերտ, Երվանդաշատ, Վանանդ համայնքներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի, 5-րդ և 4-րդ փողոցները իրար միացնող հատվածի, Երվանդաշատ բնակավայրի Ազատության և Սահմանապահների, Վանանդ բնակավայրի Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատում, ծրագիրն ավարտված է:

Լոռու մարզ՝ Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մշակույթի մշակույթի կենտրոնին կից տարածքում զբոսայգու հիմնում և փողոցների լուսավորության ցանցի նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով արդիականացում, ծրագիրն ավարտված է, Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի փողոցների հիմնանորոգում, ծրագիրն ավարտված է: Այսինքն՝ սա նշանակում է, որ Շնողում ինչքան փողոց կա, հիմնանորոգե՞լ ենք: Շնողը մեծ բնակավայր է, այսպիսի դեպքերում տեղեկանքում պետք է կոնկրետ գրել: Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Կողես, Լեջան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Լոռի Բերդ համայնքի Լեջան, Սվերդլով, Ուռուտ, Լոռի Բերդ և Բովաձոր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում, Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի կենտրոնական փողոցների լուսավորության համակարգերի կառուցում և նորոգում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ, ծրագրերն ավարտված են:

Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգի կառուցում, ծրագիրն ավարտված է: Իջևան համայնքի Իջևան, Աչաջուր, Այգեհովիտ բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում: Այստեղ էլ նույն պրոբլեմը կա. պետք է նշել կոնկրետ՝ որ ճանապարհներն ենք հիմնանորոգել և որը՝ ասֆալտապատել: Եվ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի հիմնովին վերանորոգում և սալիկապատում, այս ծրագիրը նույնպես ավարտված է»:

Վարչապետը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների կոնկրետացումը՝ նշելով.

«Ինչո՞ւ եմ սա ասում. մենք նախկինում, ցավոք, դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է, հետո պարզվել է, որ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ մեկ ուրիշ փողոց է հիմնանորոգվել: Եվ խիստ պատահականորեն բյուջով հատկացված միջոցներից հիմնանորոգվել է հենց այն փողոցը, այսինքն՝ շփոթվել և հենց այն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում: ՊՎԾ-ն այդ թիմայով ուսումնասիրություն է արել, ճի՞շտ է»:

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները. պարզվել է, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում նախահաշվային բոլոր փաստաթղթերը փաստաթղթավորվել, նախագծվել և կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում: Վարչապետի հանձնարարությամբ՝ ՏԿԵՆ-ին և Շիրակի մազրպետարանին ծառայողական քննություն իրականացնելու առաջարկություն է ներկայացվել՝ փաստերը վեր հանելու, իսկ առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի պարագայում՝ իրավապահ մարմիններին փոխանցելու նպատակով: Ռ. Պետրոսյանի զեկուցմամբ՝ Շիրակի մարզպետից ստացվել է համապատասխան գրություն, որ ծառայողական քննության ընթացքում վեր հանված առերևույթ իրավախախտումների փաստերով ծառայողական քննությունը կասեցվել է, և փաստաթղթերը փոխանցվել են Գլխավոր դատախազություն:

Վարչապետը կարևորել է թեմայի հրապարակայնացումը նաև հանրային արձագանքի տեսանկյունից, որպեսզի նման երևույթներ չլինեն, ապա անդրադարձել սուբվենցիոն ծրագրերի հետ կապված վիճակագրությանը.

«Մենք, ըստ էության, 2023 թվականի բյուջեով մոտավորապես 22 մլրդ դրամ ենք նախատեսում հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար: Ստացվում է, որ 2018 թվականի համեմատ մենք սուբվենցիոն ծրագրերի բյուջետավորման ծավալը համարյա տասնապատկում ենք: Ուզում եմ թվարկել նաև, որ 2018 թվականին մենք հատկացրինք 2.5 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 6.4 մլրդ դրամ, 2020 թվականին՝ 14 մլրդ դրամ, 2021 թվականին՝ 12.3 մլրդ դրամ, 2022-ի բյուջով 18 մլրդ դրամ է նախատեսված: Հիմա վստահաբար կարող ենք ասել, և հույս ունեմ՝ այս տարվա արդյունքներով կկարողանանք իրացնել, բայց մարզերում տարվա արդյունքներով վստահաբար 4 տարվա ընթացքում 100 մլն դոլարի ներդրում ենք իրականացրել, ինչը չափազանց կարևոր է: Այս գործիքը պետք է մաքսիմալ զարգացնենք, բայց նաև, մյուս կողմից, մաքսիմալ արդյունավետ դարձնենք»:

Կառավարության ղեկավարը Ֆինանսների նախարարի ուշադրությունը հրավիրել է մեթոդաբանության վրա և առաջարկել դիտարկել նշված ծախսերը կապիտալ ծախսերի շարքին դասելու հարցը, քանի որ հենց կապիտալ ծախսեր են իրականացվում: «Հարցն իրականում կարևոր է, որովհետև նախ սուբվենցիոն ծրագրերի ծավալն աճում է, և եթե մենք ճիշտ չդասակարգենք, բյուջետային հաշվեկշռի որոշակի խախտում կունենանք: Նաև մեր արտաքին ֆինանսատնտեսական հարաբերություններում որոշակի սխալ պատկեր կձևավորվի: Այնպես որ կարևորը, կարծում եմ՝ արժե, որ մենք մաքսիմալ ճիշտ ձևակերպենք և մաքսիմալ ճիշտ արտահայտենք մեր ծախսերը մեր բյուջետային հաշվետություններում», – նկատել է վարչապետը:

Անդրադառնալով վերաբաշխումների մասով սահմանաչափի հարցն օրենքով ամրագրելու դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարել այդ լուծումը ընդգծել ճիշտ պլանավորման կարևորությունը.

«Մենք ընդհանուր առմամբ հարցերը պետք է լուծենք մեր կառավարման որակը բարձրացնելու և ոչ թե օրենքն այն իրողություններին հարմարեցնելու ճանապարհով, որոնք ստեղծվում են ոչ այնքան խորը պլանավորման հետևանքով: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ պլանավորումն ամենակարևոր հատվածներից է, և էական է, որ մենք ճիշտ պլանավորենք առաջիկա ֆինանսական տարին, որպեսզի այդպիսի խնդիրներ չունենանք: Ես բոլոր դեպքերում դեմ եմ օրենքի փոփոխության գնալուն, որովհետև դա մեր քաղաքականության տրամաբանությունից դուրս է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP