21:00 03.11.2022
Գյումրիի Շիրազի ու Ջիվանի փողոցների խաչմերուկում գտնվող ու արտաքինից մյուս պատմաճարտարապետական արժեք ներկայացնող տներից տարբերվող կառույցը Խալաթովենց համալիր տունն է։ Հայտնի է, որ Խալաթովները հայտնի առևտրականներ են եղել։ Կտորեղենի առևտրով են զբաղվել ոչ միայն Ալեքպոլում, այլև Կարսում ու Թիֆլիսում։ Ժամանակին ամենահարուստ ու շքեղ առանձնատներից մեկն էլ նրանց է պատկանել։ Ուրույն ճարտարապետական լուծումներով տունը կառուցել են 1851-ին։
Ուշադրություն են գրավում նաև տան քարե ջրհորդաններն ու պատուհանները, որոնց նմանը նույն Կումայրի արգելոցի տարածքում չկա։ Լուսամուտի ապակիները կարծես պաշտպանված են քարե շրջանակներով։
«Տունը ներկայացնում է սև ու խաս քարերի համադրության ներդաշնակության անկրկնելի օրինակ։ Կոնկրետ այս տան եզրապատի լուծումը ճարտարապետներն անվանել են կարկանդակաձև կամ ադամանդաձև։ Իսկ տան քիվերի ու հիմքերի հատվածում շաղանկյունաձև կամ շախմատաձև շարվածք է։ Երեսակալ լուծումներով լուսամուտներ այլ տեղեր գրեթե չենք տեսնում։ Սա անկրկնելի է։ Դեպի վեր սլացող ձև ունի»,- SHANTNEWS-ին ասել է պատմամշակութային հուշարձանների պահպանության մասնագետ Ավետիք Մելիք-Սարգսյանը։
Այսպիսի տները ժամանակին, ըստ մասնագետի, կոչվել են համալիր կամ եկամտաբեր տներ, երբ մեծահարուստ տանտերը բնակելի տարածք է կառուցել ոչ միայն իր, այլև տան սպասավորների համար, տանը տեղակայվել են նաև արտադրական հատվածներ։ Բացի դրանից, Ալեքպոլի բոլոր տները նաև իրենց աղբյուրներն են ունեցել։ Ալեքպոլի աղբյուրագործ վարպետների աշխատանքի եզակի նմուշը պահպանվում է Խալաթովենց տան մի հատվածում։ Աղբյուրը ոչ թե բակում է, այլ տան նկուղային հարկում։
Մասնագետն է նշում, որ Ալեքպոլում վարպետները չունեին մաթեմատիկական ու հիդրավլիկայի տեսական գիտելիքներ, սակայն ունեցել են բնատուր տաղանդ։ Բացել են ստորերկրյա սրահներ՝ ջրի կյագրիզներ կամ քյարիզներ, կառուցել են աղբյուրներ։ Քաղաքում հայտնի են եղել Չախմախչոնց, Զաքարենց, Մոսոյի, Երկան Հակոյի, Չադրենց ու շատ այլ աղբյուրներ, որոնցից միայն մի քանիսն է պահպանվել։ Խալաթովների աղբյուրը Ալեքպոլի պատմամշակութային ժառանգության անկրկնելի հուշարձաններից է։ Այս գնահատականը տվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։
«Այս տան աղբյուրը ներկայացնում է Գյումրիում ջրի արարման, պաշտամունքի, հոսող ջրի կերպարով կառուցված հուշարձան։ Գյումրիի բոլոր տներում միշտ եղել է խմելու ջուր՝ արարվող, հոսող ջուր։ Ալեքպոլի պատմամշակութային ժառանգության ամենաունիկալ, անկրկնելի ուղղություններից մեկը դա աղբյուրագործությունն է։ Քաղաքում երկու մշակութային զուգորդումներ են եղել՝ աղբյուրագործ վարպետների՝ ջուրը տեղ հասցնողների և քանդակագործների՝ աղբյուրը կառուցողները»,- ասել է Ավետիք Մելիք-Սարգսյանը։
Տարիների ընթացքում աղբյուրից որոշ քարեր պոկվել են։ Տանտերեը դրանք խնամքով պահել են՝ մի օր վերականգնելու հնարավորության սպասումով։ Կումայրի արգելոց-թանգարանի տունն ու աղբյուրը մասնավոր սեփականություն են, բայց վերականգնման հարցում նաև պետական պարտավորութուն կա։ Սեփականատիրոջ պարտականությունն է հուշարձանը պահպանել ու չձևափոխել, ինչն, ըստ էության, աղբյուրի դեպքում արվում է։ Միայն թե ճարտարապետական արժեք ներկայացնող աղբյուրի մասին քչերին է հայտնի ու զբոսաշրջային տուրերում ներառված չէ, այն պահպանվում է փակ դռան հետևում։
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:41 19.04.2025
Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարությունՎճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...