Իրանագետը՝ Փաշինյան-Ռայիսի հանդիպման կարևորության և Իրանի մտահոգությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Իրանագետը՝ Փաշինյան-Ռայիսի հանդիպման կարևորության և Իրանի մտահոգությունների մասին

22:21 02.11.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին այցելեց Իրան ու հանդիպում ունեցավ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Կարճատև աշխատանքային այցի ընթացքում ի՞նչ հայտարարություններ հնչեցին Իրանում և ո՞րն էր այցի նպատակը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ:

«Բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսները կամ առաջիկա օրերը շատ ճակատագրական են լինելու մեր հանրապետության համար, և մեր երկրի ղեկավարը այս ընթացքում շատ ակտիվ քաղաքական շփումներ է վարում՝ սկսած Եվրոպայից, Սոչիից, հետո նաև՝ Իրանի իսլամական հանրապետություն: Բնական է, որ ԻԻՀ-ը լինելով մեր հարևան և բարեկամական երկիր՝ պետք է որ մենք կարողանանք որոշ միասնական աշխատանքներ տանենք: Դրա համար շատ տեղին և անհրաժեշտ էր, որ վարչապետ Փաշինյանը ԻԻՀ նախագահ պարոն Ռայիսիի հրավերով մեկօրյա այցելություն կատարեց Թեհրան: Գիտենք, որ թե՛ Արցախի, և թե՛  Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը, հաշտության պայմանագիրը, որի մասին խոսվում է, և արդեն թե՛ տարածաշրջանային ուժերը, և թե՛ միջազգային ուժերն այդ հարցով հետաքրքրված են, և տարբեր առաջարկություններով հանդես են եկել: Ես կարծում եմ, որ մեր ղեկավարները անհրաժեշտ են համարում, որ այդ քայլերը համաձայնեցնեն բոլոր պետությունների և հատկապես բարեկամական երկրների հետ:

Դավուդյանը նշեց, որ ԻԻՀ-ը ունի 16 հարևան, և մինչ այժմ Իրանը շատ ավելի հանգիստ է եղել իր հյուսիսային սահմանի՝ Հայաստանի մասով, քանի որ այն ամենախաղաղ սահմանն է եղել: Իսկ հիմա պատկերն այլ է.

«Իրանն ունի մի շարք խնդիրներ թե՛ մյուս հարևանների հետ, և թե՛ միջազգային ուժերի հետ ու դրա համար տարբեր սահմաններում ունի խնդիրներ: Հայաստանի սահմանն իր համար եղել է ամենից հանգիստը՝ հատկապես այն ժամանակ, որ մենք Արցախում ունեինք ավելի լավ դիրքեր և Ադրբեջանի որոշ տարածքներ գտնվում էին մեր հսկողության տակ: Այսինքն՝ ՀՀ-ը ունի 45 կմ սահման ԻԻՀ-ի հետ, այն ժամանակ, երբ Արցախի հարավային մասերը, Արաքսի առափնյա մասերը գտնվում էին մեր ազդեցության գոտում, այդ սահմանը համարյա դարձել էր 145 կմ, բայց երբ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ շրջանները կորցրինք կամ վերադարձրինք Ադրբեջանին, Իրանը հիմա ունի ավելի շատ մտահոգություն, և լուրերում կա նաև, որ Իսրայելը նաև ներկայություն ունի Ադրբեջանում, և Իրանը մտահոգ է այդ ուժերի թե՛ ներկայությունից, և թե՛ որոշ գրգռիչ քայլերից, այդ շարքում նաև մի շարք թուրքալեզու հանրապետություններից: Եվ նաև, որ մենք հիմա հրավիրել ենք Եվրամիության դիտորդներին, որոնք իհարկե զենք չեն կրելու և հսկելու են Հայաստան-Ադրբեջան սահմանը, դա ևս մի շարք մտահոգություններ էր առաջացրել ԻԻՀ-ի մոտ»,- նշեց իրանագետը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP