«Երևանը քաղաք է, գոմ չի էլի և արաբական հին ոճի բազար». Ավինյանը՝ փողոցային առևտրի արգելքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+17.09 oC

«Երևանը քաղաք է, գոմ չի էլի և արաբական հին ոճի բազար». Ավինյանը՝ փողոցային առևտրի արգելքի մասին

22:58 24.10.2022

Վերջին շրջանում փողոցում կատարվող առևտուրը դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում և դարձյալ իրար բախվեցին մի կողմից էսթետիկան, հիգիենան, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրները: Մարդիկ ասում են՝ մեզ էլ հաճելի չի, երբ փողոցում շոգին ու ցրտին կանգնած առևտուր ենք անում, բայց լավ օրից չէ, որ էս քայլին ենք դիմել: Ինչը՞ պետք է այստեղ ավելի ծանրակշիռ լինի: Ըստ «Հեռանկար»-ին հյուրընկալված փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, հարցն ունի երկու կողմ.

«Առաջինն այն է, որ Երևանը Հանրապետության մայրաքաղաքն է, մենք մոտավորապես 2 մլն տուրիստ ենք ունենում, և առհասարակ, էն սնունդը, որը վաճառվում է փոշու ու կեղտի մեջ անվտանգ չէ և չի կարող լինել: Եվ եթե մենք այսպես ասած, հին ոճի՝ արաբական բազարի տեսք ունեցող քաղաք չենք ուզում ունենալ, փողոցային առևտուրը այնքան էլ լավ բան չէ:

2-րդ հատվածը․ լավ բա ի՞նչ անել այս մարդկանց հետ: Կազմակերպել շուկաներ, որոնք որ ինչ-որ կանոնների համաձայն կգործեն, և երբ որ մարդուն տրվում է այդ հնարավորություն շուկայում, նորմալ իր առևտուրը կազմակերպելու համար, գնում է էն բանուկ հատվածներում, որտեղ որ առևտուրը լավ կլինի, դա արդեն մի փոքր տարօրինակ է ու հասկանալի չէ: Այստեղ, այնուամենայնիվ, բալանս պիտի պահենք: Ե՛վ ես մարդկանց եմ հասկանում, և՛ նաև պետք է հասկանանք, որ քաղաքն, այնուամենայնիվ, քաղաք է, գոմ չի էլի և արաբական հին ոճի բազար չի»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովի հավանությանն է արժանացել արգելոցում ջրօգտագործման թույլտվության հնարավորության ստեղծմանը վերաբերող նախագիծը

17:35 22.04.2025

Հանձնաժողովի հավանությանն է արժանացել արգելոցում ջրօգտագործման թույլտվության հնարավորության ստեղծմանը վերաբերող նախագիծը

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն եղել: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Կարգավորումը վերաբերում է արգելոցում ջրօգտագործման թույլտվության հնարավորության […] ...

2025 թվականը՝ Մխիթար Գոշի ժառանգության միջազգայնացման տարի. տեղի կունենա միջազգային գիտաժողով

17:26 22.04.2025

2025 թվականը՝ Մխիթար Գոշի ժառանգության միջազգայնացման տարի. տեղի կունենա միջազգային գիտաժողով

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ […] ...

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

17:20 22.04.2025

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Ապրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Արմավիր տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0,17 գրամ […] ...

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

17:14 22.04.2025

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր: Անդրադարձ է կատարվել տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարևորությանը: ...

Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

17:07 22.04.2025

Մեկնարկում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել […] ...

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները

17:00 22.04.2025

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականներ Գայանե Ղարագյոզյանը, Եվգինե Վարդանյանը, Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը և ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Քննարկման ընթացքում ԹԻՀԿ ներկայացուցիչները մանրամասնել են […] ...

BACK_TO_TOP