Ակտիվիստները փորձել են բետոնապատել Լեհաստանի վարչապետի տեղակալի գրասենյակի մուտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ակտիվիստները փորձել են բետոնապատել Լեհաստանի վարչապետի տեղակալի գրասենյակի մուտքը

22:49 24.10.2022

Արհմիությունների ակտիվիստները փորձել են փակել Կատովիցեում Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի տեղակալի գրասենյակի մուտքը, գրում է Wyborcza թերթը։

Հրատարակության համաձայն՝ «Օգոստոսի 80» արհմիության անդամները երկու ամիս շարունակ ամեն երկուշաբթի փորձում են հանդիպել Մորավիեցկիի հետ Կատովիցեի նրա խորհրդարանական գրասենյակում՝ քննարկելու ածխի պակասի և այս վառելիքի գների բարձրացումը։

«Պատգամավոր և վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի՝ Վարշավայի փողոցում գտնվող գրասենյակը կրկին փակ է: Այդ պատճառով արհմիությունների ակտիվիստները որոշել են արգելափակել մուտքը. նրանք իրենց հետ վերցրել են բետոնախառնիչ և բլոկներ»,- ասվում է զեկույցում:

Հրատարակության տվյալներով՝ «ոստիկանությունն ընդհատել է աշխատանքը դրանց սկսվելուց անմիջապես հետո»։

«Օգոստոսի 80» արհմիության նախագահ Բոգուսլավ Զենտեկն ասել է, որ վարչապետը երբեք չի գալիս գրասենյակ, իսկ վերջին շրջանում նույնիսկ նրա աշխատակիցներն այնտեղ չեն լինում։

Միևնույն ժամանակ արհմիությունների ակտիվիստները նշել են, որ Կատովիցեում այլևս իմաստ չեն տեսնում բողոքի ակցիա անցկացնելու և նոյեմբերի 4-ին կգնան Վարշավա՝ բողոքի ակցիա կազմակերպելու Լեհական Էներգետիկ Գրուպի գրասենյակի դիմաց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է․ Մեթ Լարկին

21:54 26.11.2024

Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է․ Մեթ Լարկին

The Hockey News-ի լրագրող Մեթ Լարկինը խոսել է «Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի վնասվածքի մասին: «Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է: Նախկինում երբեք լուրջ վնասվածքներ նա չէր ունեցել: Բայց չեմ կարծում, որ դա անեծք է, և ես դեռ կարծում եմ, որ նա կգերազանցի Գրեցկիին, այս […] ...

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ վարչապետ

21:47 26.11.2024

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամի լուծման ուղիներից։ ...

BACK_TO_TOP