17:42 21.10.2022
Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Զանա Մալա Խալիդի եւ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» խմբակցության ղեկավարի տեղակալ Լուքման Վարդիի ու խմբակցության անդամների հետ:
Անդրադարձ է եղել 2022 թ. հուլիսի 14-ին ՀՀ կառավարության կողմից ԻՔ-ում հայ կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաեւ ԻՔ ճամբարներում ապաստանած եզդի փախստականներին հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ ընդունված որոշմանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության կողմից հումանիտար օգնության տրամադրումը, ինչը գնահատվել է որպես ուղերձ միջազգային հանրությանը՝ չդադարել օգնել ԻՔ-ում ապաստանած շուրջ մեկ միլիոն փախստականների եւ ներքին տեղահանված անձանց, ինչի կարիքը իրապես զգացվում է: Շահառուները, Ռուստամ Բաքոյանի այցի ընթացքում, կստանան հումանիտար օգնությունը:
Ռուստամ Բաքոյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020 թգ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի վերաբերյալ՝ զրուցակիցների ուշադրությունը սեւեռելով 2021 թ. մայիս-նոյեմբեր ամիսների եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիաներին, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ ներխուժմանը: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումը, այն է՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը եւ ելման դիրքեր հետքաշումը: Այս կապակցությամբ պատգամավորը ներկայացրել է նաեւ Հարավային Կովկասում հիմնական դերակատար երկրների դիրքորոշումներն Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ, շեշտել, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային տարբեր հարթակներում բարձրացնել այս հարցը՝ ակնկալելով միջազգային հանրության հասցեական եւ համարժեք արձագանքը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
22:09 29.04.2025
Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների […] ...
21:54 29.04.2025
«Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ նվաճեց երիտասարդական ՉԼ-ի գավաթըԿատալոնական «Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ հաղթել է երիտասարդական Չեմպիոնների լիգան: Այս ցուցանիշով կատալոնացիները լավագույնն են: «Բարսելոնայի» Մ19 թիմը Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Կոլովրեյ» ստադիոնում կայացած եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է թուրքական «Տրաբզոնսփորի» Մ19 թիմին: Կատալոնացիները մրցաշարը հաղթել էին նաև 2017/2018 և 2013/2014 մրցաշրջաններում: ...
21:46 29.04.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի հրացանՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ և 335-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 26-ին խուզարկել են Լոռու մարզում բնակվող մի տղամարդու տունը՝ հայտնաբերելով ապօրինի պահվող երկփողանի հրացան: Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
21:38 29.04.2025
Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնումՏեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն դարձավ ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ և […] ...
21:27 29.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...