Ռամզան Կադիրովի 3 անչափահաս որդիները Գրոզնի են բերել ուկրաինացի ռազմագերիների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+5.09 oC

Ռամզան Կադիրովի 3 անչափահաս որդիները Գրոզնի են բերել ուկրաինացի ռազմագերիների

10:02 21.10.2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր անչափահաս որդիները՝ Ախմատը, Էլին և Ադամը, որոնք համապատասխանաբար 16, 15 և 14 տարեկան են, Գրոզնի են բերել Ուկրաինայի զինված ուժերի  գերի ընկած երեք զինվորների։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

«Ախմատը, Էլին և Ադամ Կադիրովները գտնվել են ՌԴ պաշտպանության նախարարության «Արևմուտք-Ախմատ» գումարտակում:  Նրանք մարտիկների հետ միասին մասնակցել են հակառակորդի ամրացված տարածքը վերացնելու հատուկ գործողությանը»,- գրել է Կադիրովը։

Նա նաև նշել է, որ, ըստ ՌԴ ՆԳՆ Չեչնիայի Հանրապետության Կուրչալոևսկի շրջանի վարչության պետ Ռուստամ Ագուևի, իրենք մարտում գործել են խիզախ և վճռական։

«Ինչ վերաբերում է գերիներին, Ախմատը, Էլին և Ադամը որոշել են նրանցից երեքին տանել Գրոզնի»,- ասել է Կադիրովը։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտնել էր, որ հատուկ գործողությանը մասնակցող իր որդիները կռվել են ուկրաինացի զինվորականների դեմ և կրակային պաշտպանություն են ապահովել ռուս գրոհայինների առաջխաղացման համար։ Նրա խոսքերով, Ախմատը, Էլին ու Ադամը մոտեցել են թշնամու դիրքերին և, օգտվելով առիթից, դիմել են «այն կողմում գտնվող չեչենախոս շեյթաններին»՝ առաջնագիծ դուրս գալու համար։

Հոկտեմբերի սկզբին Կադիրովը հայտարարեց, որ մոտ ապագայում իր երեք որդիները կգնան Ուկրաինայում հատուկ գործողության գոտի։

«Եկել է իրենց իսկական պայքարում դրսևորելու ժամանակը, և դա նրանց ցանկությունն է, ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կգնան առաջնագիծ և կլինեն շփման գծի ամենադժվար հատվածներում»,- ասել է Կադիրովը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հայտարարել է արաբական մի քանի երկրների հետ խաղաղություն հաստատելու իր ցանկության մասին

21:05 28.10.2024

Նեթանյահուն հայտարարել է արաբական մի քանի երկրների հետ խաղաղություն հաստատելու իր ցանկության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կնեսետի (երկրի խորհրդարանի) ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների ավարտից հետո մի քանի արաբական երկրների հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու մտադրության մասին։ «Ես մտադիր եմ շարունակել այն գործընթացը, որը նախաձեռնել եմ մի քանի տարի առաջ՝ պատմական համաձայնագրերի ստորագրում և խաղաղության հաստատում արաբական այլ […] ...

Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի»

20:55 28.10.2024

Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի»

Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգու դերասանը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի լողացող կղզի», ինչը բուռն արձագանք է առաջացրել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից, հայտնում է BBC -ն: Կատակերգու Թոնի Հինչքլիֆը Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում Թրամփի նախընտրական միջոցառմանը հրավիրված աստղերից էր: Իր ելույթում Հինչքլիֆը, ասել է. «Շատ բան է կատարվում: Ես չգիտեմ, թե դուք […] ...

Զուրաբիշվիլին մտադիր չէ աջակցել սահմանադրական կարգի դեմ հարձակումները․ Reuters

20:45 28.10.2024

Զուրաբիշվիլին մտադիր չէ աջակցել սահմանադրական կարգի դեմ հարձակումները․ Reuters

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները չեն ծրագրում ոտնձգություն կատարել սահմանադրական կարգի դեմ, և ինքը չի պաշտպանի նման ծրագրերը։ «Նրանք պարզապես պաշտպանում են իրենց սահմանադրական իրավունքները, այստեղ ոչ ոք չի ոտնձգություն անում Վրաստանի սահմանադրական համակարգի վրա, դա այն չէ, ինչը ես կաջակցեմ»,-ասել է նախագահը Reuters-ին տված հարցազրույցում: Զուրաբիշվիլին […] ...

Հիասթափեցնող է այսպիսի ոչ-ոքի ունենալ․ Ինձագի

20:35 28.10.2024

Հիասթափեցնող է այսպիսի ոչ-ոքի ունենալ․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի խաղում գրանցված գերարդյունավետ ոչ-ոքին։ «Որպես մարզիչ պետք է ասեմ, որ մենք արժանի էինք յոթ կամ ութ գոլ խփել մի թիմի, որը մինչ այդ բաց էր թողել միայն մեկը: Գլուխներս կախ են, և ես առաջինն եմ, ով դա զգում է, բայց […] ...

Քամալա Հարիսն ասել է, որ պատրաստ է IQ թեստ հանձնել

20:30 28.10.2024

Քամալա Հարիսն ասել է, որ պատրաստ է IQ թեստ հանձնել

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուՔամալա  Հարիսը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է մտավոր կարողությունների թեստ հանձնել և կոչ է արել իր հանրապետական ​​մրցակցին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, նույնպես անցնել այն՝ կրկին անվանելով նրան «անկայուն» և «անհավասարակշռված»։ Թրամփը նախկինում ասել էր, որ Հարիսը «շատ ցածր IQ» ունի և հորդորել էր նրան ինտելեկտի թեստ անցնել: Նախկին […] ...

BRICS-ի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը կհամապատասխանի երկրի շահերին․ Էրդողան

20:20 28.10.2024

BRICS-ի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը կհամապատասխանի երկրի շահերին․ Էրդողան

BRICS ասոցիացիայի հետ Թուրքիայի հարաբերությունների համակողմանի զարգացումը կհամապատասխանի նրա շահերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստի արդյունքներով, որը վարել է նա։ «Մենք գնում ենք այն ուղղությամբ, որտեղ Թուրքիայի շահերն են, և զարգացնում ենք համագործակցությունը, որը պահանջում է Թուրքիայի շահերը: BRICS-ի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացումը մեր ներկայիս հարաբերություններին այլընտրանք […] ...

BACK_TO_TOP