20:00 17.10.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան-Իրան բարեկամական խումբը» վերադարձել է Իրանից: Հայաստանի օրենսդիր մարմնի անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Իրանի արտգործնախարարի և մեջլիսի փոխնախագահի հետ: Ի՞նչ քննարկումներ են ծավալվել և պայմանավորվածություններ ձեռք բերվել. այս և այլ հարցերի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուսատամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է «Հայաստան-Իրան բարեկամական խմբի» նախագահ Գևորգ Պապոյանի հետ:
«Նախ նշենք, որ սա երկու բարեկամ երկրների խորհրդարանների և բարեկամական խմբերի միջև հաստատված սերտ աշխատանքային հարաբերությունների արտացոլումն է: Մինչ այս, Իրանի մեջլիսի «Իրան-Հայաստան» բարեկամական խումբն էր եկել Հայաստան, մենք գնացինք, և ես հրավիրել եմ, որ հաջորդ անգամ էլ իրենք գան, այսինքն՝ մեր փոխայցելությունները հաճախ են լինելու, ավելին, պայամանավորվել ենք, որ բարեկամական խմբից դուրս, այսպես ասած, մասնագիտացված հանձնաժողովներով ևս պարբերաբար հանդիպենք: Երկու երկրներն այնքան մեծ օրակարգ ունեն իրար հետ երկխոսելու, և ընդ որում, դա այդպես օրակարգ չէ՝ Իրանի օրակարգ կամ հայկական օրակարգ․ գրեթե չկար հարց, որի շուրջ մենք քննարկում էինք ունենում, և դա չէր բխում փոխշահավետության սկզբունքից:
Բազմաթիվ հարցերի շուրջ ենք քննարկումներ ունեցել, սահմանային միջադեպերի, գիտեք՝ վերջերս ադրբեջանական ագրեսիայից սկսած մինչև Հայաստանի սահմանների անվտանգություն և պաշտպանություն, տնտեսական հարաբերություններից, ապրանքափոխանակությունից, առևտրաշրջանառությունից մինչև Հնդկաստան- Իրան-Հայաստան, այսպես ասած, մեծ տրանսպորտային միջանցքներ։ Շատ լայն օրակարգ էր, և եթե կարճ ամփոփելու լինեմ, այսպես ձևակերպեմ՝ մենք հարավում ունենք բարեկամ, չունենք որևէ խնդիր և այդ բարեկամի հետ հարաբերությունները մի այլ մակարդակի բարձրացնելու նպատակադրվածություն ունենք՝ երկու կողմից: Երկու երկրների կառավարությունները, իշխանությունները իրենց առաջ խնդիր են դրել առաջիկայում Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդի: Այս պահի դրությամբ բավականին տեմպով գնում ենք դեպի այդ թիվը»,- ասաց Գևորգ Պապոյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...