13:45 02.03.2018
2017 թվականին պետական բյուջե մուտքագրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են շուրջ 1 տրիլիոն 201 միլիարդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 124 միլիարդ դրամով կամ 11.6%-ով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Նրա խոսքով 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները կազմում են ավելի քան 183 միլիարդ դրամ, այսինքն՝ նախորդ տարեսկզբի 2 ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 19 միլիարդ դրամով կամ մոտ 12%-ով: Խոշոր և միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10.4%, փոքր հարկ վճարողներինը՝ 19.5%:
«2017 թվականի և 2018 թվականի հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ստվերի կրճատման հաշվին»,-նշեց Բրուտյանը:
Ըստ Բրուտյանի՝ հարկերից խուսափողների երկու տեսակ կա: Առաջիններին նա պայմանականորեն կոչում է «չարամտորեն» հարկերից խուսափողներ: Նրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, ովքեր օրենքով նախատեսված կանոնների խախտմամբ գործարքներ են իրականացնում, այսինքն` հսկիչ դրամարկղային կտրոն չեն տպում, շրջանառություն են թաքցնում: Առաջին խմբի մեջ են մտնում նաև նրանք, որոնք առանց փաստաթղթերի ձևակերպումների ապրանքներ են ստանում, վաճառք եւ շրջանառություն իրականացնում:
«Երկրորդը եկամտահարկի հետ կապված ռիսկերն են: Այսինքն, երբ որ աշխատողներին չեն գրանցում կամ գրանցում են և փաստացի վճարում են մի աշխատավարձ, բայց ձևակերպում են մեկ այլ աշխատավարձ: Երրորդը՝ երբ ծախսերը նվազացնելու կամ հարկման բազան նվազեցնելու նպատակով գործունեությանը չառնչվող ծախսեր են իրականացվում և այդ ծախսերը և այդկերպ շահութահարկի բազան նվազեցնում են: Ասենք՝ կնոջ համար ծառայողական մեքենա է գնում, որը տնտեսական գործունեության հետ կապ չունի, բայց դա անում է կազմակերպության ծախսերի հաշվին»,- ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
Նա նշեց նաև, որ հարկերից խուսափողների մի տեսակ էլ կա, որն օգտվում է օրենսդրական բացերից:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ խոշորների մոտ ստվերի տեսակարար կշիռը ցածր տոկոս ունի, քան փոքրերի մոտ: Բրուտյանի խոսքով՝ ֆիսկալ իմաստով խոշորի ազդեցությունը շատ ավելի մեծ է, բայց տեսակարար կշռի իմաստով խոշորում ռիսկային համարվող կազմակերպությունների ընդհանրացված ստվերը 15-20% է, իսկ փոքրում՝ 50-100%:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի ամբողջ տարածքում հարկային մարմինն արդեն ծառայություն է մատուցում «մեկ պատուհան» սկզբունքով: Այսինքն հարկ վճարողը՝ անկախ իր հաշվառման վայրից, կարող է դիմել հարկային մարմնի տարածքային ցանկացած ստորաբաժանում և ստանալ սպասարկման ծառայություններ: Գործընթացի կազմակերպման նպատակով ավելի քան 800 հարկային ծառայող վերապատրաստվել է:
15:54 11.04.2025
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...