10:34 14.10.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը, Տիգրան Գաբրիելյանը, նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ Արրտաքին գործերի նախարարությունից, նախկինում գործող Օրհուս կենտրոնների համակարգողներ և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Սա Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ առաջին հանդիպում-քննարկումն էր 2017 թվականից ի վեր։
Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Օրհուսի կոնվենցիայի վավերացմամբ մեր երկրի կողմից ստանձնած պարտավորություներին և դրա համատեքստում Օրհուս կենտրոնների գործունեությանն ու դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման հնարավորություններին՝ հատկապես շեշտադրելով կենտրոնների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը։
«Շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրել եք և ներկա եք այս հանդիպմանը, որպեսզի համատեղ ուժերով լուծում գտնենք Օրհուս կենտրոնների գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու հարցում։ Կառավարություն-հասարակություն հարաբերութունների շղթայում կարևոր է կոնվենցիայի դրույթների լիարժեք կատարումը։ Իմ դիտարկումների և տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում հանգել եմ այն մտքին, որ Օրհուս կենտրոնները կարևոր են հատկապես մարզային մակարդակում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրության պատշաճ իրազեկման ու բնապահպանական օրենսդրության մշակման գործընթացներում ներգրավման առումով։ Այս քննարկմանն ակնկալում եմ լսել առողջ և փաստարկված դիտարկումներ, առաջարկներ, որոնք կօգնեն հասկանալ այդ կենտրոնների հետագա ճակատագիրը»,-նշել է նախարարը։
Մասնակիցների կողմից հնչել են մի շարք ելույթներ, տեսակետների ներկայացում՝ Օրհուս կենտրոնների հետագա գործունեության առնչությամբ։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հանրության և հատկապես բնապահպանական ակտիվ շրջանակի հետ բաց, թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի իր պատրաստակամությունը․
«Ցանկացած երկրում հասարակություն-կառավարություն հաագործակցությունն ի սկզբանե լավն է լինում, դա վատն է և թերություններով, երբ երկրի ներսում կայացած չեն ինստիտուտները։ Ինստիտուտ ասելով չպետք է հասկանալ միայն պետական համակարգի կառույցները, այլ նաև հասարակական միավորները, և նմանատիպ կենտրոնները որպես այդպիսին։
Ես՝ որպես ոլորտի համակարգող, պարտավորություն ունեմ հանրությանը ներգրավել ոլորտին առնչվող որոշումների կայացման գործընթացներին, բայց դա անելու համար միայն ցանկությունը և պարտավորվածությունը բավարար չեն․ դա պատշաճ անելու համար պետք է նախ առկա լինեն դրա գործիքակազմը և հանրության տեսակետների ամբողջական հավաքագրման ու վերլուծության հնարավորությունները։
Այս գրասենյակներն այդ գործիքակազմի մի մասն են։ Մեծ ցանկություն ունեմ, որ դրանք գործեն, բայց միայն այն դեպքում, երբ մենք ունենալու ենք տեսանելի և շոշափելի արդյունք»,-նշել է նախարարը:
Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կհավաքագրի, կվերլուծի և կներկայացնի գրասենյակներ իրավական կարգավիճակի մասին շահագրգիռ կողմերի կարծիքները։
21:53 05.10.2024
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում20:25 05.10.2024
Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու19:35 05.10.2024
Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից18:05 05.10.2024
Նիկիտա Սիմոնյանը մեծագույն մարդ է և մարզիկ. Ալեքսանդր Յակուշև17:53 05.10.2024
ԱՄԷ-ն մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Լիբանան17:23 05.10.2024
Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին. Սուարեսը՝ Բյելսայի մասին16:06 05.10.2024
Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»15:55 05.10.2024
Ավելի քան 200 հազար լիբանանցի փախել է Սիրիա. ՄԱԿ15:21 05.10.2024
Աշխարհի առաջին ռակետը դադարեցրել է գործակցությունը մարզչի հետ14:50 05.10.2024
Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել14:36 05.10.2024
Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո14:08 05.10.2024
Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Լիբանանի 16 բնակավայրի13:16 05.10.2024
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը13:07 05.10.2024
Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած12:48 05.10.2024
«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով12:15 05.10.2024
Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ12:04 05.10.2024
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան11:37 05.10.2024
«Նոայի» հաղթանակը՝ ԿԼ-ի շաբաթվա խաղ11:23 05.10.2024
Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից11:12 05.10.2024
Մորատան դժգոհ է մնացել Կորբետայի քաղաքապետից10:44 05.10.2024
Ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է. Ռուի Մոտա10:36 05.10.2024
Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս10:28 05.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին10:20 05.10.2024
Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ռումինական թիմի կազմում10:11 05.10.2024
Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում10:00 05.10.2024
ՃՏՊ Տերյան փողոցում. կան տուժածներ22:11 05.10.2024
Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցները շարունակում են ստորագրահավաքը: Արդյո՞ք այն կնշմարի Հայաստանի զարգացման նոր ուղին: Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, թե՞ սա փակ դռները թակելու անիմաստ փորձ է: Ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել […] ...
22:06 05.10.2024
Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն ԼիբանանիՖրանսիան մտադիր է մինչև ամսվա վերջ կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համերաշխություն հայտնեցինք Լիբանանին, միաձայն կոչ արեցինք անհապաղ և կայուն հրադադարի մասին և հայտարարեցինք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու մեր հանձնառության մասին: Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն […] ...
22:03 05.10.2024
Վաղաժամ քաղցկեղի աճը աշխարհում մտահոգիչ է. գիտնականններՎերջին 10 տարիների ընթացքում 25-49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում, գրում է BBC-ն: Հետաքննության վաղ բացահայտումները, որոնք միջազգային թիմը ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում, մտահոգիչ են։ Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության […] ...
21:53 05.10.2024
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Էստոնական փ. 21, 25 շենքեր, Շինարարների փ. 13, 15, 15/1 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4, 44/4ա շենքեր […] ...
21:46 05.10.2024
Իսրայելի նախագահն ասել է, որ երկիրը չի հաղթահարել հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքներըԻսրայելը դեռ չի վերականգնվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից հարձակման հետևանքներից, Իրանի և նրա դաշնակիցների սպառնալիքը տարածաշրջանում պահպանվում է։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ հոկտեմբերյան հարձակման առաջին տարելիցին նվիրված տեսաուղերձում։ «Շատ առումներով մենք դեռ անցնում ենք հոկտեմբերի 7-ի հետևանքների միջով: Դրանք մեր երկրում ամենուր են: Կա հակասեմիտիզմ, որը մեծապես տարածվել […] ...
21:30 05.10.2024
Աֆղանստանի կառավարությունը հաստատել է 12 տնտեսական նախագծերի ֆինանսավորումըԱֆղանստանի պետական գնումների հանձնաժողովը հաստատել է 12 կարևոր տնտեսական նախագծերի ֆինանսավորումը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ աֆղան (146 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հրատարակությունը նշում է, որ հանդիպման ընթացքում դիտարկվել է 30 տնտեսական նախագիծ։ Դրանցից 12-ը հաստատվել են, փոփոխություններ են կատարվել 15-ում, մեկը՝ չեղարկվել, ևս երկուսի պայմանագրային գները փոխանցվել են […] ...