Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին

17:36 11.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելքի ասորական եկեղեցու Սիրիայի, Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմերի առաջնորդները և ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Միխայլովը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է.

«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու համար: Մեր նորանկախ պետության կերտման գործում ասորիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել, կիսել են բոլոր դժվարությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, ես համոզված եմ, որ հետագայում էլ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները շարունակվելու են»:

Կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս այցը կծառայի հայ և ասորի ժողովուրդների բարեկամությանը և ձեռքբերում կլինի ոչ միայն ասորական համայնքի, այլև հայերի համար: Հովվապետը շեշտել է, որ տեղյակ են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակին և աղոթում են, որպեսզի հայ ժողովուրդն ստանա արդարացի և արժանապատիվ խաղաղություն:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման առկա հնարավորություններն ու խոչընդոտները, շեշտել, որ անկախ առաջացած խնդիրներից՝ Հայաստանը հաստատակամ է խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ:

Կաթողիկոս-պատրիարքը շեշտել է, որ ինքն անձամբ և ողջ ասորական համայնքն աղոթում են խաղաղության համար, քանի որ վստահ են Հայաստանն ասորիների անվտանգ հայրենիքն է: Հայաստանում իրենք հնարավորություն ունեն պահպանել իրենց ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը, և դա նրանք պատրաստ են պաշտպանել, ինչպես արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում ասորական համայնքը նույնպես զոհեր ունեցավ:

Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շարունակել համագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

10:54 29.04.2025

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...

Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո

10:51 29.04.2025

Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկվա միջադեպից հետո ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,-գրել է «Երեւանի […] ...

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

10:30 29.04.2025

Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ին

10:22 29.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:13 29.04.2025

Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումին

10:00 29.04.2025

Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումին

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական ​​կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...

BACK_TO_TOP