Նախագահին են ներկայացվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Նախագահին են ներկայացվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքները

10:55 02.03.2018

Կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ պետական գերատեսչությունների, շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը: Նա զեկուցել անցյալ տարի փետրվարի 22-ին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հանրապետության նախագահի այցի ժամանակ հնչեցրած դիտարկումների և մոտեցումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակներում «Արար» հիմնադրամի հետ իրականացվել է գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների գործառութային վերլուծություն: Ներկայումս երկու նախարարությունների համար նախագծվում է հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքի դրույթները և նախարարությունների ճյուղային ռազմավարությունների հստակեցումները:

Գործադիր տնօրենը ներկայացրել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և կենտրոնի նախաձեռնությամբ ու անմիջական հսկողությամբ իրականացվող մեկ այլ՝ «YES Armenia» երիտասարդ փորձագետների ծրագիրը, որը ներգրավել է 21 հայ երիտասարդների Հայաստանից և սփյուռքից՝ 12 ամիս նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում կառավարության առաջնահերթություններից բխող ծրագրերի վրա աշխատելու համար: Ծրագրի առաքելություններից մեկը պետական համակարգում աշխատանքն առավել գրավիչ և արդիական դարձնելն է՝ ներգրավելով պատրաստված և առաջադեմ մասնագետների: 

Կենտրոնի կատարած աշխատանքների շարքում Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է նաև «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնված «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի մշակման աշխատանքների մասին, որտեղ կենտրոնը հանդես է եկել որպես գործընթացը համակարգող: Փաստաթուղթը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, ըստ Ալեքսանդր Խաչատուրյանի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ և միջազգային փորձագիտական խմբի ներգրավմամբ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն աջակցում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներում։ Հիշյալ օրինագիծը միտված է կարգավորելու Հայաստանում պետություն-մասնավոր գործարքների նախագծման, իրականացման և մշտադիտարկման հետ կապված հարաբերությունները:

Աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման, հարկային և մաքսային վարչարարության բարելավման, զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին: 

Հանրապետության նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ընթացիկ գործունեության և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրագործման հետ կապված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

15:41 19.04.2025

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...

BACK_TO_TOP