Ադրբեջանի ներխուժում ՀՀ տարածք, նոր հակամարտության անխուսափելիություն, ԵՄ ջանքեր. հարցուպատասխան ԵԽ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանի ներխուժում ՀՀ տարածք, նոր հակամարտության անխուսափելիություն, ԵՄ ջանքեր. հարցուպատասխան ԵԽ-ում

20:18 05.10.2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի շուրջ լայնածավալ քննարկում է տեղի ունեցել Եվրոպական խորհրդարանում։ Եվրախորհրդարանի պատգամավորները խիստ հարցադրումներ են կատարել՝ կոչ անելով դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ կնքված համաձայնագիրը, քննադատելով Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և դատապարտելով ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախ խոսել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության գործադրած ջանքերի մասին։

«Եվրամիությունը հենց սկզբից արել է հնարավոր ամեն ինչ՝ կոչ անելով կողմերին երկխոսություն սկսել, հրադադարի ռեժիմ սահմանել։ Ցավոք, այդ հրադադարը խախտվել է», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Բորելը նաև խոսել է այս հարցում Թուրքիայի դերակատարության մասին։

«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։ Երբ հարցը վերաբերում է այս տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, անշուշտ, Թուրքիան այնտեղ ունի շահեր։ Իհարկե, այժմ որոշ բաներ փոխվել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով։ Մենք Թուրքիային խնդրում ենք փորձել իր ազդեցությունն օգտագործել երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Եվ, իհարկե, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արտահայտված բարի կամքը՝ փորձել հասնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման։ Կարևոր է, որ տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացում, ինչը, հույս ունենք, նույնպես կօգնի նվազեցնել լարվածությունը» – նշել է դիվանագետը:

Իր պատասխաններում Ժոզեպ Բորելը նաև կարևոր շեշտադրումներ է արել, մասնավորապես մատնանշելով, որ հենց Ադրբեջանն է ներխուժել Հայաստանի տարածք, օկուպացրել Հայաստանի տարածքի մի մասը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP