11:39 05.10.2022
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, գրառում է կատարել իր թվիթերյան էջում և դրական գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է նա։
Armenia’s economy relies on Metsamor NPP, and @IAEAorg will continue to offer support, to help the plant provide low-carbon energy safely and securely. Pleased to see the safety and security improvements made to Metsamor and impressed with the commitment of its dedicated staff. pic.twitter.com/fSVKc3IThd
— Rafael MarianoGrossi (@rafaelmgrossi) October 4, 2022
23:38 11.03.2025
Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ․ Հանս ՆիմանԱմերիկացի շախմատիստ Հանս Նիմանը կարծում է, որ հսկայական ներդրում ունի շախմատի ճանաչման գործում, հաղորդում է Sport Express-ը: «Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ, այս մարզաձևն ավելի ճանաչելի եմ դարձնում հանրության շրջանում: Միլիոնավոր մարդիկ իմ շնորհիվ են իմացել շախմատի մասին: Նայե՛ք իմ վարկանիշին, տեսեք՝ ինչ արդյունքների եմ հասել վերջին տարիներին: Տեսեք, թե ինչ մրցակիցների եմ հաղթել: Հասկանում […] ...
23:26 11.03.2025
Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունելԲաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […] ...
23:17 11.03.2025
Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունըՎրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական […] ...
23:08 11.03.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստըՄարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել: ...
22:55 11.03.2025
Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներինՄարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։ ...
22:46 11.03.2025
Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը, հաղորդում է Marca-ն: Հոլանդը խաղերից մեկում զարգացրել է 36,9 կմ/ժ արագություն: Երկրորդ ցուցանիշը ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիինն է՝ 36,5 կմ/ժ: Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն երրորդն է՝ 36,4 կմ/ժ արագությամբ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» անցումային փլեյ-օֆֆում պայքարից դուրս է […] ...