22:42 04.10.2022
Գործարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկին։ Նա գրել է, որ պատրաստ կլինի ընդունել առաջարկը այն դեպքում, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:
«Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել:
Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում, քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված:
Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում: Մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու հավակնությունները և համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ ողջ հայկական աշխարհում՝ հստակ գիտակցելով մեր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը:
Ուշադրությամբ ծանոթացել եմ նախագահի առաջարկին: Պատրաստ կլինեմ դա ընդունել այն դեպքում, եթե մեր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:
Ես պետք է համոզված լինեմ, որ մարդիկ ընդունում են իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը, որ մենք պատրաստ ենք միասին հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք լինելու են մեր նպատակին հասնելու ճանապարհին: Միայն այդ դեպքում իմ նշանակումն իմաստ կունենա:
Առաջիկա օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանամ պատասխանատու որոշում ընդունել»,-գրել է Վարդանյանը:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ Արցախ տեղափոխված հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
«Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,- գրել էր Հարությունյանը:
15:57 11.01.2025
Ուլյանովսկի և Սամարայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելՈւլյանովսկի և Սամարայի օդանավակայաններում օդանավերի ժամանման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, Telegram ալիքում հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար օդանավերի ընդունման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Ուլյանովսկի օդանավակայանում՝ Մոսկվայի ժամանակով 13:40-ից, Սամարայի օդանավակայանում՝ ժամը 14:00-ից»,- ասվում է հաղորդագրությունում: ...
15:46 11.01.2025
Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից […] ...
15:34 11.01.2025
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 84-22 հեռախոսահամարովՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում 2024 թվականի դեկտեմբերից ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 84-22 կարճ հեռախոսահամարով։ «ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի (010) 370264 հեռախոսահամարը կգործի մինչև հունվարի 15-ը, ուստի խնդրում ենք այսուհետ կապ հաստատել 84-22 հեռախոսահամարով։ ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, […] ...
15:22 11.01.2025
Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական […] ...
15:12 11.01.2025
ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասինԵվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք […] ...
15:07 11.01.2025
Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստԱնգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ամսվա լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին («Լիվերպուլ»), Մորգան Գիբս-Ուայթին («Նոթինգեմ Ֆորեսթ»), Դին Հեյսենին («Բորնմութ»), Ջեյկոբ Մերֆիին («Նյուքասլ»), Քոլ Փալմերին («Չելսի»), Էնթոնի Ռոբինսոնին («Ֆուլհեմ») և Մոհամեդ Սալահին: («Լիվերպուլ»): Ալեքսանդր Իսակը նախորդ ամիս Պրեմիեր […] ...