Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը

12:02 04.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է իր կարևոր որոշման մասին, մասնավորապես գրել է.

«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:
Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց

15:22 11.01.2025

Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական […] ...

ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

15:12 11.01.2025

ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք […] ...

Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

15:07 11.01.2025

Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ամսվա լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին («Լիվերպուլ»), Մորգան Գիբս-Ուայթին («Նոթինգեմ Ֆորեսթ»), Դին Հեյսենին («Բորնմութ»), Ջեյկոբ Մերֆիին («Նյուքասլ»), Քոլ Փալմերին («Չելսի»), Էնթոնի Ռոբինսոնին («Ֆուլհեմ») և Մոհամեդ Սալահին: («Լիվերպուլ»): Ալեքսանդր Իսակը նախորդ ամիս Պրեմիեր […] ...

SHANTNEWS

15:00 11.01.2025

SHANTNEWS

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

14:55 11.01.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումնների եղանակ։ Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ...

ՄԻՊ-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները

14:44 11.01.2025

ՄԻՊ-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։ ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների` հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության […] ...

BACK_TO_TOP