Ադրբեջանին ԱԹՍ-ներ մատակարարող իսրայելական ընկերությունը կարող է վաճառվել ցածր գնով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանին ԱԹՍ-ներ մատակարարող իսրայելական ընկերությունը կարող է վաճառվել ցածր գնով

20:45 11.08.2018

Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալից հետո կարող է վաճառվել ցածր գնով։ ԱԹՍ-ներ արտադրող մեկ այլ ընկերություն՝ Rafael-ը, 116,6 միլիոն դոլար է առաջարկել ընկերության համար։ Այս գումարով ընկերությունը նախատեսում է ամբողջությամբ կլանել Aeronautics ընկերությանը։

Իսրայելական այս արտադրողն էր, որ ադրբեջանական բանակին մատակարարել էր Orbiter ընտանիքի հետախուզական ու մահապարտ անօդաչու թռչող սարքեր, ապա նաև օգնել Ադրբեջանում այդ սարքերի արտադրությունը կազմակերպելուն։

Իսրայելական նույն ընկերությունն էր, որ նախորդ տարվա ամռանը միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։

Oգոստոսին, դեպքի հետ կապված, Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին» (Ադրբեջանի անունը չէր հիշատակվում, բայց առանց դրա էլ պարզ էր, թե որ երկիրն է գնորդը)։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։

Ավելի ուշ Իսրայելի իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել ընկերության այս գործողությունների վերաբերյալ, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել էր։ Արդեն այն ժամանակ կային ենթադրություններ, որ հայկական դիրքերի վրա հարձակումների վերաբերյալ հենց Aeronautics ընկերության մրցակիցներն էին տեղեկություններ տարածել, որպեսզի դժվար դրության մեջ գցեն նրան ու հանեն մրցակցությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

09:58 10.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...

BACK_TO_TOP