17:15 11.08.2018
2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ՊՆ թեժ գիծը 16 հազար զանգ է ստացել։ Իսկ միայն հուլիսին այդ զանգերի թիվը հասել է 6000-ի։ Սա պայմանավորված է զորակոչի ու նաև քաղաքական փոփոխությունների հետ, որովհետև շատերը որոշել են նոր քաղաքական իշխանությունների պայմաններում ևս մեկ անգամ փորձել լուծել խնդիրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։
«Օրինակ, պաշտպանության նախարարության քաղաքական ղեկավարություն է փոխվել։ Որոշ դեպքերում քաղաքացիների մոտ պատկերացում կա, որ եթե իրենք նախորդ նախարարի ժամանակ դիմել են, չի ստացվել, միգուցե նորի դեպքում ստացվի։ Բայց իրականում մենք փորձում ենք տալ իրավական վերլուծությունը։ Այսինքն՝ այս դեպքում քաղաքական իշխանության փոփոխությունը չի կարող ազդել որոշումների վրա», – նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ հուլիսին թեժ գծի ստացած զանգերի 40-45 տոկոսը վերաբերել են զորակոչի վերաբերյալ հարցերին։ Զորակոչին վերաբերող զանգերի 10 տոկոսը հարցումներ են եղել «Պատիվ ունեմ» ծրագրի մասին։ 29 տոկոս կազմել են բժշկական հետազոտություններին, 6 տոկոս՝ «Ես եմ» ծրագրին և այլն։
Զորքերից թեժ գծին (1-28 հեռախոսահամարով) ուղղված բողոքները խմբավորվում են նաև ըստ բանակային կորպուսների, և ըստ կենտրոնի պետի՝ 2-րդ և 3-րդ բանակային կորպուսներից ստացվող բողոքներն ավելի շատ են, քան մյուսներից։
Ավետիսյանի խոսքով՝ իրենք վերլուծում են նաև այս տվյալներն ու ստանում են, թե ինչ հարցեր են հուզում բնակչությանն ու որտեղ է, որ պետք է ավելի մանրամասնել, որտեղի զինկոմիսարիատում պետք է ավելի շատ աշխատանք տանել։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...