Իտալական քաղաքականության Դոն Ժուանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Իտալական քաղաքականության Դոն Ժուանը

17:27 01.03.2018

 Իտալական քաղաքականության Դոն Ժուանը: Թերևս այսպես կարելի է բնորոշել սեքս-սկանդալներով մամուլի առաջին էջերում հայտնված իտալացի գործչին: 

Սիլվիո Բեռլուսկոնիի ուշադրությունը կանանց նկատմամբ առանձնահատուկ էր: Դա նկատելի էր ոչ միայն զուտ անձնական հարաբերություններում, այլև նույնիսկ գործնական հանդիպումների ժամանակ: 

Բայց նրա շուրջ սկանդալները միայն սեքսուալ բնույթի չէին: Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ բազմաթիվ գործեր հարուցվեցին, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով: 4 տարի առաջ նա դատապարտվեց մեկ տարվա հանրային աշխատանքի: Բեռլուսկոնին մեղավոր էր ճանաչվել հարկերից խուսափելու մեջ:

Ավելի վաղ՝ մեկ այլ գործով նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման ֆինանսական խարդախության համար, նաև տնային կալանքի տակ էր ու դարձյալ ստիպված էր հանրային աշխատանք կատարել՝ այս անգամ՝ ծերանոցում: Դեռ ավելին, նա զրկված էր մինչև 2019 թվականը որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Չնայած սրան՝ Բեռլուսկոնին որոշել է վերադառնալ:

Նրա կուսակցությունը մասնակցելու է կիրակի օրը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Աշխարհի ամենահարուստ ու սկանդալային կենսագրությամբ գործիչը այժմ 81 տարեկան է: Նա վերադառնում է քաղաքականություն՝ «Առա՛ջ, Իտալիա» դաշինքով: Նա այս օրերին տարբեր հեռուստաալիքների տաղավարներում է, իսկ անունը`թերթերի էջերին: Իտալական ու ոչ միայն իտալական մամուլը հիշեցնում է, թե նա ինչպես էր իրեն համեմատում Հիսուս Քրիստոսի և Նապոլեոնի հետ:

Այս արտահայտությունները հնչել են դեռևս 2006թ. ընտրությունների ժամանակ: Վարչապետի պաշտոնից 2011-ի աղմկահարույց հրաժարականից և 2013 -ին Սենատից վտարվելուց հետո Բեռլուսկոնին փորձում է իտալացի ընտրողի համակրանքը շահել:

Լրատվամիջոցները նկատում են, որ Իտալիայում շատերն են ցանկանում՝ Բեռլուսկոնիի ղեկավարած քաղաքական ուժը հաղթի ընտրություններում, հակառակ դեպքում կարող է իշխանության գալ նրա գլխավոր մրցակիցը՝ եվրասկեպտիկների «Հինգ աստղ» նորաստեղծ շարժումը, որը նույնպես մեծ ժողովրդականություն է վայելում: Եվրամիության արմատական հակառակորդների հետ համեմատած`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Լիբիայի հանգուցյալ նախագահ Մուամմար Քադաֆիի ընկերն այժմ Իտալիայում կայունություն ու հանգստություն է խորհրդանշում:

Բեռլուսկոնիի ղեկավարած կուսակցությունն էլ, ըստ հարցումների, ընտրությունների հավանական առաջատարն է: Թերևս դա է պատճառը, որ Բեռլուսկոնին առավել մեծ վստահությամբ է թվիթերյան այսպիսի գրառում արել.

«Ես լավ գինու եմ նման. տարիքի հետ ավելի լավն եմ դառնում: Հիմա ես հրաշալի եմ»:

Խորհրդարանական ընտրություններն Իտալիայում կանցկացվեն այս կիրակի՝ մարտի 4-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP