23:50 02.10.2022
Սենյակային բույսեր ունեն շատերը: Դրանք ոչ միայն հարմարավետություն են ստեղծում, այլև ազդում են մեր առողջության վրա։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ընթացքում կենսաբանական գիտությունների թեկնածու Եկատերինա Բարանովան խոսել է տնային բույսերի տարբեր հատկությունների մասին, փոխանցում է Вести պարբերականը։
Փորձագետը նշել է, որ որոշ բույսեր լիովին անվտանգ են մարդու համար, իսկ որոշները, ընդհակառակը, թունավոր են։ Օրինակ՝ բեգոնիան ուտելի է, իսկ վարդի ծաղիկներից պատրաստում են շատ համեղ մուրաբա։ Բայց կա այնպիսի ծաղիկ, ինչպիսին է ցիկլամենը: Այն մահացու թունավոր է կենդանիների և մարդկանց համար, ուստի ավելի լավ է նման բույսերով ծաղկամանները դնել անհասանելի վայրերում, որպեսզի երեխաները և ընտանի կենդանիները դրանց չհասնեն։
Եկատերինա Բարանովայի խոսքով՝ կան բույսեր, որոնց առկայությունը սենյակում օգնում է մեզ ավելի լավ մտածել։
«Ցիտրուսային բույսերն արտազատում են նյութեր, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքին։ Դրանցից լավագույնները մանդարինի ազգակիցներն են։ Դրանք օդ են արտանետում ֆիտոնցիդներ, ինչպես շատ այլ բույսեր»,- ասել է մասնագետը։
Պետք չէ չափն անցնել և սենյակը վերածել հսկա պարտեզի: Փակ տարածքներում արևադարձային բույսերի ավելորդ քանակության պատճառով մարդը կարող է գլխացավ ունենալ։
Կարծիք կա, որ համակարգչի կողքին տեղադրված կակտուսը կարող է կլանել վնասակար ճառագայթումը։ Բարանովայի խոսքով՝ կակտուսն իսկապես կլանում է ճառագայթումը, բայց չի կարող «ընտրել»՝ դա վնասակար է, թե ոչ։ Այսպիսով, դա առասպել է, բայց կակտուսը կարելի է տեղադրել համակարգչի կողքին, այն կզարդարի ցանկացած աշխատասեղան:
Եկատերինա Բարանովան նշել է, որ նարդոսը լավացնում է քնի որակը։ Որոշ մարդիկ այն աճեցնում են տանը, իսկ ոմանք բարձի տակ դնում են չոր ծաղիկներով լցված պարկիկներ կամ օգտագործում են եթերայուղով արոմա-կախազարդեր արոմաթերապիայի համար։
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...