10:43 26.09.2022
Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում ամուսնությունների թիվն աճել է երկրում մասնակի զորահավաքի պատճառով։ Ամուսնությունը հնարավոր է գրանցել հենց դիմումի օրը, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով ՔԿԱԳ տարածքային բաժանմունքի պետի տեղակալ Սերգեյ Պանովի խոսքերը։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»։ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է «1000 կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները վերահսկելու համար»։ Զորակոչի ընթացքում ընդհանուր առմամբ կզորակոչվի 300 հազար պահեստազորային։
«Հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնության գրանցման ՔԿԱԳ մարմինը կարող է թույլ տալ, որ ամուսնությունը գրանցվի մեկ ամիսը լրանալուց առաջ՝ դիմումը ներկայացնելու օրը: Զորահավաքը հատուկ հանգամանքներից է: Շաբաթ օրը հանգստյան օր է, սակայն հաշվի առնելով, որ ծանուցագրերով մարդկանց դիմումները շատ են, կազմակերպել ենք աշխատանքային օր։ Այս շաբաթ օրը Բիրոբիջանի միջշրջանային բաժանմունքում գրանցվել է 11 ամուսնություն, իսկ մարզում՝ ընդհանուր առմամբ 18, – ասել է Պանովը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ իրենք հինգշաբթի օրվանից սկսել են ամուսնություններ գրանցել «ըստ ծանուցագրերի»։ Ըստ Պանովի՝ ամուսնացածների ճշգրիտ թիվը դեռևս անհնար է նշել, քանի որ վիճակագրությունն ամփոփվում է ամսվա վերջին։
«Ամուսնությունների թիվն ակնհայտորեն ավելացել է մասնակի զորահավաքի պատճառով, ոչ մի շքեղ տոնակատարություն, գալիս են հիմնականում երկուսով։ Ամուսնացողների հիմնական տոկոսը, ով արագացված կարգով ամուսնանում է, մինչև 35 տարեկան է», – եզրափակել է ՔԿԱԳ-ի տարածքային բաժանմունքի պետի տեղակալը։
Մարզի ցանկացած ՔԿԱԳ մարմին դիմելիս, անկախ հաշվառման վայրից, պետք է ունենալ անձնագրեր և զինկոմիսարիատից ծանուցագիր, պարզաբանել է Պանովը։ Ամուսնության պետական գրանցման, այդ թվում՝ վկայականի տրամադրման համար վճարվում է 350 ռուբլի պետական տուրք, հիշեցրել է նա։
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...